Սեռական բնույթի հայհոյանքներով համեմված ասել է. «Ինչու ես հաղորդում ներկայացրել՝ ոստիկանապետի դեմ».NewsMedia.am
Արխիվ 16-20NEWSMEDIA.am-ը, ի սկզբանե անդրադարձել էր Սիսիան ոստիկանապետի ԺՊ-ի կողմից դաժան ծեծի ենթարկված, խոշտանգված Սիսիանի բնակիչ Գառնիկ Սիմոնյանի հետ կատարված միջադեպին, եւ հիմա էլ, շարունակում է հետեւողականորեն անդրադառնալ քր. գործի զարգացումներին:
Հիշեցնենք, որ 64-ամյա Գառնիկ պապիկը NewsMedia.am-ի հետ զրույցում անձամբ էր պատմել, թե ինչպես էին Սիսիանի ոստիկանապետի ժպ-ն, եւ նրա աշխատակիցները իր իսկ սենյակում, դաժան ծեծի եւ բռնության ենթարկել՝ ստիպելով բնակարանային գողությունն իր վրա վերցնել։ Դեպքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ է Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար` Գարիկ Մուրադյանի նկատմամբ: Քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու, ինչպես նաև խոշտանգման հոդվածներով։ Իսկ Գառնիկ Սիմոնյանը ճանաչվել է որպես տուժող:
Ներկայացվել է իրեղեն ապացույցը՝ արյան հետքերով հագուստը, որով այդ օրը 64-ամյա պապիկը՝ բաժնում բռնության է ենթարկվել ոստիկանապետի ժպ-ի կողմից:
Իսկ թե ի՞նչ ընթացքի մեջ սույն գործով քննությունը, փորձեցինք հետաքրքրվել տուժող Գառնիկ Սիմոնայանի եւ ինչպես նաեւ նույն ոստիկանապետի ժպ-ի կողմից Գառնիկ պապիկի ճակատագրին արժանացած եւս մի քանի հոգու շահերի ներկայացուցիչ, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան ԼՈՒՍԻՆԵ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՑ, ով ներկայացրեց հետեւյալը .
-Ինչպես տեղեկացրել էի Ձեր լրատվամիջոցին՝ Գառնիկ Սիմոնյանը ճանաչվել է տուժող: Ապա նաեւ ցուցմունք է տվել ՀՔԾ-ում, ներկայացվել են իրեղեն ապացույցները. արյան հետքերով հագուստները, որով այդ օրը պապիկը ոստիկանությունում բռնության է ենթարկվել՝ ոստիկանապետի ժպ-ի կողմից :Մի նեղ հանգամանք եւս ի հայտ ենք բերել. այն է, ապրիլի 16-ին Ոստիկանության Սիսիանի աշխատակից Արարատ Օհանյանը մի քանի անգամ զանգահարել է Գառնիկ Սիմոնյանին՝ առանց ներկայացնելու պատճառները: Գառնիկ պապիկը հրաժարվել է ներկայանալ՝ տեղեկացնելով, որ ունի փաստաբանական թիմ, եւ որ առանց մեզ հետ խորհրդակցելու չի պատրաստվում ներկայանալ: Զարմանալիորեն սակայն, երբ մենք՝ փաստաբաներս, փորձել ենք ինքներս զանգահարել եւ հետաքրքրվել, թե ինչո՞ւ է վերջինս հրավիրում պապիկին բաժին՝ զանգահարողը շրջանցել է մեր հարցը՝ պատճառաբանելով որ զբաղված է:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

