Արտակարգ տոնակատարություններ՝ Արտակարգ դրության ժամանակ
Արխիվ 16-20iravunk.com-ը այսօր ահազանգ է ստացել Երևան քաղաքի Արգիշտի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքերից մեկի բնակիչների կողմից, առ այն, որ այդ շենքում տասնյակ բնակարաններ պանդեմիայի ու ՀՀ-ում Արտակարգ դրության պայմաններում ծառայում են որպես օրավարձով, իսկ առավել կոնկրետ՝ գիշերավարձով տրվող փարթիների, ծննդյան տոների իրականացման համար: Ըստ մեր զրուցակցների, այս օրերին շենքի մի քանի բնակարաններ ծառայում են տղամարդկանց ձանձրույթը փարատելու թաքստոցներ և զվարճանքի տեսակներից բխող այլ միջոցառումներ իրականացնելու համար և այդ ամենն ամապովում են ենթավարձակալները (բրոկերներ), բնականաբար դրա դիմաց գումար ստանալով:
Արդյո՞ք ՀՀ պարետատունը, ոստիկանությունը տեղյակ են այս մասին, դեռ հայտնի չէ, սակայն մեզ դիմած բնակիչները պնդում էին, որ այս իրավիճակը այսպես չեն թողնելու, ուստի, այլ գերատեսչություններից զատ որոշել են դիմել նաեւ ԶԼՄ-ներին:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

