«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անորոշութան աստիճանը մեծ է․ իրական ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով․ Ջանջուղազյան

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։

«Համաճարակի ազդեցություն պատճառով գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ», - նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարն ասաց, որ ենթադրվում է, որ մեր երկրում տնտեսական ազդեցությունը կլինի արտահանման կրճատման դրսևորումների տեսքով, դրամական փոխանցումների ներհոսքը կնվազի։

Գործող սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել և կշարունակեն ունենալ մեր երկրի վրա։ Սպասվում է ներդրումներրի կրճատում:

«Պահանջարկի շոկի տեսակետից ուշադրության արժանի է անորոշության մեծ աստիճանը, դրանով պայմանավորված խնայողությունների աճը, ներդրումների ավելի համեստ առկայությունը, կամ սպասումը, որ դրանք կկրճատվեն, հնարավոր գործազրկության աճը, ցածր եկամուտները և հնարավոր սպառման կրճատումը։ Գնահատականը 2-2.4 տոկոսային կետ է ՀՆԱ իրական աճի կորստի չափով։ Մենք կունենանք մոտ 2 տոկոս անկում, հիշեցնենք, որ 2020 թվականի Բյուջեի մասին օրենքով հաստատվել են բյուջետային այն ցուցանիշները, որոնց հիմքում ընկած էր տնտեսական աճի 4.9 տոկոս մեծության կանխատեսում և բյուջետային շրջանակը կազմված էր այդ տրամաբանությամբ, իսկ առաջարկվող նախագծով ենթադրվում է, որ կունենանք 2 տոկոս անկում», - ասաց նա։

Ջանջուղազյանը նշեց, որ ակնհայտ է՝ տնտեսական անկումն անխուփսափելի է․ «Ամբողջ հարցը նրանում է, թե ինչ չափի է այն լինելու։ Ակնհայտ է, որ սնանկության ռիսկերը նույնպես անխուսափելի են»:

Նախարարը նաև նկատեց, որ սպասվող բացասական տնտեսական զարգացումների և արագ վերականգնման համար նախադրյալներ ստեղծելու նպատակով առաջարկվում է 150 մլրդ դրամ արժողությամբ փաթեթ հավանության արժանացնել։

 

ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության