Ինչո՞ւ Թուրքմենստանում կորոնավիրուսի դեպքեր չկան եւ չեն լինի
Արխիվ 16-20Ներկայումս Թուրքմենստանը աշխարհում միակ երկիրն է, որտեղ կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված դեպքեր չկան։ Ավելին, այստեղ դեպքեր չեն էլ լինի, գրում է Medikforum.ru-ն։
Եվ դրա միակ պատճառն այն է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կորոնավիրուսի դեմ պայքարի օրգինալ տարբերակ է գտել։ Նա պաշտոնապես հրաժարվել է ճանաչել կորոնավիրուսը։
Թուրքմենստանի ղեկավարը երկիրը հայտարարել է կորոնավիրուսից ազատ երկիր, ընդ որում՝ օրենքի մակարդակով։ Երկրում արգելված է կորոնավիրուս բառը բարձրաձայնել ԶԼՄ-ներում, հանրային ելույթների ժամանակ։ Թուրքմենստանի բնակիչներին արգելված է պաշտպանիչ դիմակներ ու ձեռնոցներ կրել, որպեսզի խուճապ չհրահրեն։
Այսպիսով, նախագահի կարգադրությամբ, կորոնավիրուսը պարզապես դադարել է գոյություն ունենալ Թուրքմենստանի տարածքում։
Այսպես,, բնակաբանար, հիվանդության դեմ պայքարի որեւէ քայլ չի արվում։ Իրականում հայտնի չէ, թե քանի վարակված կա՝ COVID-19-ի դեպքերը պարզապես չեն գրանցվում։

