Կորոնավիրուսի պատճառով Աֆղանստանում ավելի քան 12 հազար կալանավորի ազատ կարձակեն
Արխիվ 16-20Աֆղանստանի իշխանությունները որոշում են կայացրել ազատ արձակել ավելի քան 12 հազար կալանավորի, որպեսզի կանխեն կորոնավիրուսային վարակի տարածումը, հայտնում է «Khaama Press»-ը:
Կառավարության բանտային գործերի վարչության պետ Ահմադ Ռաշիդ Թութահային նշել է, որ խոսքը 12 399 բանտարկյալի մասին է:
Նրանց ազատ արձակելու գործընթացը կսկսվի մայիսի սկզբին:

