Factor.am.«Էրեբունի» ԲԿ-ի ավելի քան 20 բուժաշխատողի մոտ կորոնավիրուս է հաստատվել. տնօրենն ու նախարարությունը տարօրինակ կերպով լռում են

Արխիվ 16-20

 Factor.am-ի տեղեկություններով՝ «Էրեբունի» բժշկական կենտրոնի ավելի քան երկու տասնյակ բուժաշխատողների մոտ թեստավորումից հետո հաստատվել է կորոնավիրուս: Այս տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանից: Սակայն նա տարակուսելի պատասխան տվեց: «Ինձ մի զանգահարեք, ես կոմենտարիա չեմ տալու, թողեք հանգիստ աշխատենք»,- ասաց նա և ընդհատեց հեռախոսազանգը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի բաժնից էլ առաջարկեցին՝ թվային տվյալները ճշտել Առողջապահության նախարարությունից: Նախարարությունն էլ իր հերթին է հրաժարվում որևէ տեղեկություն փոխանցել: Առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ին ասաց, որ առանձին դեպքերով տեղեկություն չեն տրամադրում:

«Դա պետք է հիվանդանոցի տնօրինությունից ճշտեք, քանի որ այն մասնավոր հիվանդանոց է»,- ասաց նա:

Փաստորեն՝ հիվանդանոցից ասում են՝ այդ տվյալները պետք է տրամադրի նախարարությունը, նախարարությունից էլ նշում են, թե դա պետք է անի հիվանդանոցը։ Եվ ահա այսպես՝ մի կառույցը «մյուսի վրա գցելով» հարցի վերաբերյալ տվյալների տրամադրումը, մեզ զրկում են պաշտոնապես ճշտված տեղեկատվություն ներկայացնելու հնարավորությունից։ Մինչդեռ խոսքը գնում է հանրային կարևորության խնդրի մասին, այդ բուժաշխատողները սպասարկել են տասնյակ քաղաքացիների, որոնք իրավունք ունեն տեղեկացված լինել ռիսկերի մասին։

Ուստիև, հաշվի առնելով հարցի հանրային կարևորությունը, ստիպված ենք հրապարակել մեր ունեցած տեղեկատվությունը, համաձայն որի, «Էրեբունի» ԲԿ-ի ավելի քան 2 տասնյակ վարակակիր բուժաշխատողների մի մասը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, մյուս մասը՝ Արտաշատի բժշկական կենտրոնում: Եվս 2 տասնյակ բուժաշխատող, որոնց թեստերի պատասխանները բացասական են եղել, մեկուսացված են։ Ընդհանուր առմամբ՝ մեր տեղեկություններով, «Էրեբունի» ԲԿ-ի ավելի քան 4 տասնյակ բուժաշխատողներ են մեկուսացված։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ «Էրեբունի» ԲԿ-ից պացիետ է տեղափոխվել Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ նրա մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Չի բացառվում, որ «Էրեբունի» ԲԿ-ի բուժաշխատողները ևս նույն անձի հետ շփվելու պատճառով են մեկուսացվել:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի