Պետությունը չունի ֆինանսական միջոցներ Արտուշ պապին օգնելու համար. Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար

Արխիվ 16-20

Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում հայտնված 82 տարեկան Արտուշ Միրզոյանը քաղաքի մի ծայրից մյուսն էր հասել սովորականի պես՝ սև կոստյումով ու մի փունջ վարդ ձեռքին: Արտուշ պապը իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշում է, որ խորհրդային տարիներին ու անկախացումից հետո ոչ մի Ապրիլի 24 բաց չի թողել՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ցեղասպանության զոհերին իր խոնարհումը բերելու: Ինչպես բոլորին է հայտնի, Արտուշ Միրզոյանը Նոր Նորքի իր փոքրիկ բնակարանում ապրում է խիստ աղքատության մեջ: Վերջինիս բնակարանում չկա գազ, ջուր, լույս: Նույնիսկ տեղեկություններ կան, որ վերջինս անգամ իրեն հասանելի ծերունական թոշակից է զրկված:

Iravunk.com-ը այս մասին զրուցեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի հետ: Վարչական շրջանի ղեկավարն իր խոսքում նշեց, որ Արտուշ պապիկի պես կան շատ այլ տատիկներ և պապիկներ ոչ միայն Երևանում, այլև ողջ Հանրապետությունում: Արտուշ պապիկն ունի երկու սեփական բնակարան, իսկ ահա սոցիալապես շատ այլ անապահով մարդիկ անգամ բնակարան չունեն: Վարչական շրջանի ղեկավարը նշեց, որ ապրիլի 25-ին այցելել է Արտուշ Միրզոյանի բնակարան, և ականատես եղել մեծաթիվ հերթերի: Բազմաթիվ բարեգործներ ցանկանաում էին օգնել պապիկին և սննդամթերքի և այլ անհրաժեշտ պարագաների միջոցով:

Iravunk.com-ի այն հարցին, թե ինչո՞ւ Արտուշ Միրզոյանը լույս, գազ չունի, մեր զրուցակիցը նշեց, որ ինքը նոր ղեկավար է, և չի կարող հստակ պատասխանել, թե ինչու վերջինս չունի կոմունալ հարմարություններ: Արտուշ Միրզոյանի աղջիկը բնակվում է հենց նույն շենքում որտեղ հայրը, իսկ ահա տղան Բելգիայում է, մյուս երկու դուստրերն ամուսնացած են Արարատի մարզում: <<Ես չգիտեմ թե ինչու վերջինս լույս չունի, այդ մասին պետք է նախ իր երեխաները մտածեին: Արտուշ պապը մեզ մոտ գրանցված է որպես անապահով քաղաքացի, և ստացել է քաղաքապետարանի կողմից փաթեթ>>:

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց այն մասին, թե արդյո՞ք պետությունը պատրաստ է որևէ օգնություն ցուցաբերել ծեր անապահով մարդուն, թաղապետը նշեց, որ պետությունն Արտուշ պապին օգնել է սննդամթերքի տեսքով, սակայն որպես այդպիսին չունեն նման լիազորություն և ֆինանսական միջոցներ, որ Արտուշ պապիկի տունը վերանորոգենք, կամ նման այլ բան:

Ինչ վերաբերում է կոմունալ հարմարություններին, սեփականատերն ինքն է պարտավորվում իր վճարումներն անել:

Iravunk.com-ը նաև հարց ուղղեց այն մասին, թե Նոր Նորք վարչական շրջանում նմանօրինակ անապահով քանի՞ ծեր քաղաքացի է ապրում: Վարչական շրջանի ղեկավարն ի պատասխան մեր հարցի նշեց, որ Նոր Նորք վարչական  շրջանում բնակվում է 400 և ավելի անապահով քաղաքացի: 

Իսկ թե ինչ վիճակում են վերջիններս կարծում ենք զրույցից պարզ է դառնում:

Հայկ Գևորգյան 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի