Նիկոլը որոշել է արագաչափախեղդ անել ժողովրդին

Արխիվ 16-20

Երեւի բոլորդ կհիշեք, թե ինչպես էր Նիկոլը իրեն պատռում ԱԺ-ի ամբիոնից, թե արագաչափերով ու կարմիր գծերով իշխանությունները թալանում են ժողովրդին: Հետո ինչպես էր  սկոտչերով  եւ գաղափարակից ընկերուհիների  ներքնավարտիկներով փակում  այդ անիծյալ արագաչափերը: Սակայն իշխանության անցնելիս  Նիկոլը  այլեւս կոկորդ չէր պատռում արագաչափերի հարցով, կարմիր գծերը մնացին իրենց տեղերում, իսկ գաղափարակից ընկերուհիների վարտիկները վերադարձան իրենց համապատասխան տեղը: Արագաչափերը մնացին իրենց տեղերում եւ շարունակում են տուգանքներ գրանցել փոշման մնացած քաղաքացիների վրա:

Արդեն երեւի թե կարելի էր նաեւ համակերպվել այդ իրավիճակի հետ, երբ մի Նիկոլ ու մի քանի գաղափարակից ընկերուհիներ խաբեցին  մի քանի հարյուր հազար մարդու, սակայն  եկավ հասավ կորոնավիրուսը: Եվ այստեղ պարզվեց, որ երբ այլ` նորմալ երկրներում մարդկանց համար ստեղծվել են հազար ու մի աջակցության ծրագրեր` բացի ուղիղ ֆինանսավորումից մարդկանց ներում են տարբեր տեսակի տուգանքները, բանկային տոկոսները, հարկերը, կոմունալ վճարումները եւ այլն: Սակայն  դա նորմալ երկրներում, որտեղ կա նորմալ իշխանություն: Սակայն Հայաստանում արագաչափերի  եւ կարմիր գծերի տուգանքները շարունակվում են նույն թափով: Ընդ որում, կան դեպքեր, երբ ասենք արագաչափային անբարոյականությունը անցնում է բոլոր կարմիր գծերը: Օրինակ 3 հազար դրամով տուգանում են մի փոքր արագությունը գերազանցած բժշկի, որը որ շտապում էր անհետաձգելի հիվանդին օգնություն ցուցաբերելու համար:  Այս տուգանքների  շարանը  կատարվում է այն ժամանակ, երբ մարդկանց գերակշիռ մասը  հասել է ծանրագույն ֆինանսական վիճակի եւ դա  հենց Նիկոլի ու իր թայֆայի մեղքով: Ասել, որ այս կորոնավիրուսային օրերին  ժողովրդին տուգանքախեղդ անելը  նպատակ ունի  երթեւեկության կանոնակարգելը նույնպես ճիշտ չէ, քանի որ միայն  երեկ օրվա ընթացքում տեղի է ունեցել սարսափելի խախտումներ եւ վթարներ: Ընդ որում շատ անգամ ճանապարհային ոստիկանության աչքի առաջ: Սակայն երեւի թե խախտողների համարները կամ թանկ ավտոմեքենաները հուշում էին ոստիկաններին, որ ճռցնող ու «գոնկա կպնող» թանկ ավտոմեքենանրի հետեւից գնալ անօգուտ բան է: Անհամեմատ ավելի հեշտ է խեղճ ու կրակ ժողովրդից արագաչափերով տուգանքներ պոկելը:

Ժամանակին, երբ Նիկոլը նոր նոր էր բռնազավթել իշխանությունը նա ներեց բոլոր նրանց տուգանքները, ով այդ պահին դրանք չէին վճարել: Ասելով, թե մարդկանց ձեռքը փող չկա, որ վճարեն տուգանքները: Ստացվում է, որ այն ժամանակ, երբ քչից շատից աշխատանք կար եւ նորմալ կյանք, մարդկանք ձեռքը փող չկար, իսկ հիմա կա: Պարզապես Նիկոլի ամբողջ էությունը  շոուն է ու թատրոնը, որով նա խաբել ու խաբում է դյուրահավատ ժողովրդին:

Ա. Հովհաննիսյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի