Դպրոցներում, քոլեջներում, ուսումնարաններում ավարտական քննություններ չեն լինի. Արայիկ Հարությունյան

Արխիվ 16-20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց դպրոցներում, քոլեջներում և ուսումնարաններում ավարտական քննությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվի, ամփոփումը տեղի կունենա նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում:

«Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին՝ վերջիններիս հնարավորություն է տրվում ընտրել՝ կա՛մ քննության արդյունքը, կա՛մ տարեկան գնահատականը, այն պահպանել որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում, և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը: Նույն տրամաբանությամբ՝ ամփոփումը տեղի է ունենալու մինչև մարտի 13-ի գնահատականներով»,- ասաց նա:

Քոլեջների և ուսումնարանների ավարտական, դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվի, նախարարը հայտնեց, որ ամփոփումը կատարվում է ինչպես դպրոցների ավարտականների դեպքում, իսկ եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի արդյունքով: Այս ուսումնական հաստատություններում ամփոփումը կատարվում է, և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

«Ավարտականների դեպքում մենք ունենք շատ կարևոր անվտանգային խնդիր՝ զորակոչի խնդիրը, և ըստ էության՝ մեր գործողություններում մենք նաև ելնում ենք նրանից, որ որևէ կերպ զորակոչին չխոչընդոտենք, խնդիրներ չստեղծենք, այդ պատճառով մի շարք որոշումներ կայացվել ենք այդ տրամաբանության մեջ»,- ասաց նախարարը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի