Ցանկակի է, Սեդա Սաֆարյանը խորհրդատվություն տա եղբորը՝ Ստյոպա Սաֆարյանին. Փաստաբան
Արխիվ 16-20Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ չարամտորեն խուլիգանություն դրսևորած անձինք, մասնավորապես, իսկ հասարակության մեջ "ստրախ գանյատ անողների" տեղը, ընդհանրապես, պետք է լինի իրենց մշտական օջախում՝ բանտում, իսկ եթե պարզվեց, որ այդ կերպերի արածը կապ ունի իմ գործընկերոջ՝ Սեդա Սաֆարյանի մասնագիտական գործնեության հետ, ապա դրանց տեղն, ըստ իս, պետք է լինի անբարոյականների բարաքում, քանի որ անձի մասնագիտական գործնեության պատճառով մերձավորին ցավացնողը սրբապիղծ անբարոյական է։ Ավելի քան լիահույս եմ, որ այս կարգի երևույթները Հայաստանում այլևս տեղ չունեն, իսկ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն դրանց քոքը կտրելու, իր քաղաքացուն ավելորդ ցնցումներից, մեղմ եմ ասում, զերծ պահելու համար։
Սեդա ջան, սատարում եմ քեզ ու զորավիգ եմ ։
Ինչ վերաբերում է հանրային խորհրդի նախագահի հայտարարությանը փաստաբանների պալատի վերաբերյալ, ի դեմս պալատի նախագահի, ցանկալի է, որպեսզի իմ գործընկեր Սեդա Սաֆարյանը եղբորը փաստաբանական խորհրդատվություն տրամադրի արված հայտարարության հետ կապված, որպեսզի առանց փաստեր ներկայացնելու, ըստ իս, զրպարտելու և վիրավորելու համար ներողություն խնդրի, իսկ հակառակ դեպքում չի բացառվում, որ դա օրենքով սահմանված կարգով նրան պարտավորեցնեն շահագրգիռ անձի կամ անձանց միջոցով, ընդ որում, կարծում եմ, որ իրեն կարող է իրավունք վերապահել պալատի յուրաքանչյուր անդամ, անգամ փաստաբանական գրասենյակի ցանկացած ոչ փաստաբան աշխատակից։
Հարգելի Ստյոպա Սաֆարյան, պալատի անդամների վճարած հարկերով դուք վճարում եք ստանում, հաշվետու եք նաև պալատի անդամների առաջ, այլ ոչ թե հակառակը։
Լևոն Բաղդասարյան
Գլխավոր տնօրեն
#ԼեվԳրուպ
#փաստաբանական_գրասենյակ

