2019թ. Հայաստանի ռազմական բյուջեն ավելացել է՝ կազմելով ՀՆԱ-ի 4.9%-ը. SIPRI-ն արձանագրել է վերջին տասնամյակում աշխարհում ռազմական ծախսերի խոշորագույն աճը

Արխիվ 16-20

Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ 2019թ. աշխարհում գրանցվել է ռազմական ծախսերի՝ վերջին տասնամյակում խոշորագույն աճը՝ կազմելով 1,917 տրլն դոլար: 

Հայաստանը ներառվել է այն երկրների տասնյակում, որտեղ ռազմական բյուջեն կազմում է ՀՆԱ-ի 4 տոկոսն ու ավելին: Հայաստանը 4.9 տոկոս ցուցանիշով հայտնվել է 6-րդ տեղում, մինչդեռ Ադրբեջանը 4 տոկոս ցուցանիշով 9-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա զեկույցում մեր երկրի ռազմական բյուջեն կազմել էր ՀՆԱ-ի 4.8 տոկոսը՝ 609 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, 2018թ. համեմատ աշխարհում ռազմական ծախսերն աճել են 3.6 տոկոսով, ինչը 2010թ. ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Զեկույցի համաձայն՝ նախորդ տարում սպառազինման վրա առավել շատ քանակությամբ գումար ծախսած երկրների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ ԱՄՆ, Չինաստան, Հնդկաստան, Ռուսաստան և Սաուդյան Արաբիա: Այս երկրներին բաժին է հասել ամբողջ աշխարհում ռազմական ծախսերի 62 տոկոսը:

Ըստ մասնագետների՝ 2019թ. աշխարհում ռազմական ծախսերը կազմել են համաշխարհային ՀՆԱ-ի 2.2 տոկոսը:

ԱՄՆ-ն ռազմական ծախսերն ավելացրել է 5.3 տոկոսով (732 մլրդ դոլար), Չինաստանինը՝ 5.1 տոկոսով (261 մլրդ դոլար), Հնդկաստանինը՝ 6.8 տոկոսով (71.1 մլրդ դոլար), Ռուսաստանինը՝ 4.5 տոկոսով (65.1 մլրդ դոլար), Սաուդյան Արաբիայինը նվազել է 16 տոկոսով (61.9 մլրդ դոլար):

Մինչդեռ Եվրոպայի տարածքում ռազմական ծախսերի առումով առաջատարը Ֆրանսիան է՝ 50.1 մլրդ դոլար:

Թուրքիայի ռազմական ծախսերն անցած տարի կազմել են 20.4, Իրանինը՝ 12.6 մլրդ դոլար:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի