ԿԱՊԻ ԻՆՉ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎԸ
Արխիվ 16-20Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե կապի ինչ հատուկ միջոցներից է օգտվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես է աշխատում նրա հատուկ կապով օժտված հեռախոսը, արդյոք նա բջջայինից օգտվում է, վերջապես, թե ոչ։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Անցյալ շաբաթ, ինչպես հայտնի է, Պուտինը մի քանի խորհրդակցություններ է ունեցել ռեգիոնների ղեկավարների հետ, տեսակոնֆերանսային ֆորմատով։ Խոսակցությունների ընթացքում հաճախ նախագահը այս կամ այն նախարարի հետ կապ է հաստատել, պարզաբանող հարցեր կամ հանձնարարականներ տալու համար։ Պեսկովի խոսքով, Պուտինի համար բավական է մեկ կոճակ սեղմել, որպեսզի այս կամ այն չինովնիկի հետ կապ հաստատվի։
Ընդ որում, խոսքը վարչապետի, գերատեսչությունների ղեկավարների, վարչակազմի ղեկավարների եւ այլ պաշտոնյաների մասին է։ Կրեմլի խոսնակը նկատել է, որ այստեղ չկա որեւէ նորարարություն եւ Պուտինն ակտիվորեն օգտվում է այն բոլոր կապի միջոցներից, որոնք ունի իր ձեռքի տակ։ Ի դեպ, դեռ անցյալ տարի սեպտեմբերին լուրեր հայտնվեցին մամուլում, որ Պուտինը հատուկ բջջային է օգտագործում, որը բավականին հաստ է սովորական բջջայիններից։ Պեսկովն էլ դեռ այն ժամանակ ասել է, որ այդքան էլ հաստ չէ, բայց սովորական բջջայիններից տարբերվում է։

