Ո՞ւմ ձեռքերում է «հպարտ» քաղաքացու կոմունալ վճարումների հարցը
Արխիվ 16-20Այսօր՝ ապրիլի 27-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանի մամուլի ասուլիսը:Iravunk.com-ը նախարարի տեղակալին ուղղեց հետևյալ հարցերը.
1.Հայտնի է, որ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի նոր որոշման համաձայն ՀՀ տարածքում ազատ տեղաշարժի եւ տնտեսական գործունեության տեսակների ժամանակավոր սահմանափակումների ցանկում փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ հանվել են միջմարզային տեղաշարժի սահմանափակումները և անցակետերը,սակայն հայտնի չէ, թե այն քաղաքացիներն, ովքեր բնակվում են մարզերում,սակայն աշխատում են մայրաքաղաքում ինչպես պետք է հաճախեն աշխատանքի, այն դեպքում,երբ քաղաքային և միջմարզային տրանսպորտը չի գործում:
2. Կան բազմաթիվ բնակիչներ, սպառողներ, որոնք բնական գազ չունեն և չեն սպառում, դրա փոխարեն հոսանք են սպառել, ի՞նչ է սպասվում այս քաղաքացիներին, ովքեր փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին 10 հազար դրամից ավելի հոսանք են ծախսել:
Սակայն այս հարցերից և որևէ մեկը չստացավ որևէ հստակ պատասխան, այն պատճառաբանությամբ, որ օրվա թեման կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառմանն էր ուղղված: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը նշեց, որ մեր առաջին հարցի մասով նշվել է, որ գործատուն ինքը պետք է հոգա աշխատակցի տրանսպորտային ծախսերը, իսկ ահա մեր երկրորդ հարցն ընդհանրապես չստացավ որևէ պատասխան:
Նշենք,որ մեր հարցին հաջորդիվ մեկ այլ հարց հնչեց նաև «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի մասով: Հարցն այն մասին էր, թե արդյո՞ք ճիշտ են այլ լուրերը, որ «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի աշխատակիցները նամակներ են ստացել, որ պետության կողմից տրամադրվող միջոցառումներից մեկի ժամանակ ստացված գումարները աշխատակիցները հետ վերադարձնեն: Վերոնշյալ հարցը ևս մնաց անպատասխան:
Հ.Գ Սա առաջին դեպքը չէ, երբ Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղարն իրեն ամենագետ է հռչակում, չթողնելով բանախոսներին անգամ մեկ բառ արտաբերել: Այս ամենը խոսում է այն մասին,որ «հպարտ» քաղաքացու ապագան անհասկանալի և անվստահելի ձեռքերում են, քանզի մեր կողմից հնչեցված հարցերն այս օրերին բավականին ակտուալ են, և շատ շատերին են հետաքրքրում:
Հայկ Գևորգյան

