Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք
Արխիվ 16-20ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք: Մարզում ընդհանուր ունենք 62 հաստատված դեպք, տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Արձանագրվել է մահվան 1 դեպք: Պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,- գրել է նա:
Հայաստանում ապրիլի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք։ Մեկ օրում ռողջացածների թիվը 15 է, ընդհանուր թիվը՝ 848 փաստացի բուժվողներինը՝ 931: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 18547 քաղաքացի:
Կրոնավիրուսից գրանցված մահվան դեպքերի ընդհանուր թիվը 29 է:

