Հիմա փաթեթայի՞ն է, թե՞ փուլային. Ո՞վ է ստում. Արթուր Թովմասյան

Արխիվ 16-20

Մի քանի օր առաջ Սերգեյ Լավրովի թեթև ձեռքով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին, ամեն դեպքում, ինչ-որ փաստաթղթեր կան, որոնք ենթադրում են հակամարտության փուլային կարգավորում։ Փաստ N-0, որը վերջին երկու տարիներին համառորեն հերքվում է Նիկոլի և Զոհրաբի կողմից։ Նախարար Զոհրաբը, պատասխանելով Լավրովին՝ ո՛չ հերքեց, և ո՛չ էլ հաստատեց փաստաթղթերի առկայությունը, նա ընդամենը ներկայացրեց ՀՀ ակնհայտ և տրամաբանական դիրքորոշումը, որի լինելիությունն ամենևին էլ չի խանգարում փաստաթղթի գոյությանը։ Պարզ է այն, որ փաթեթային տարբերակում, ի տարբերություն փուլայինի, հենց սկզբում ամրագրվում են կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը, և հստակ է, թե կողմերից յուրաքանչյուրը վերջնարդյունքում ինչ է ստանալու: Իսկ փուլային տարբերակի վտանգն այն է, որ որոշակի փուլում կողմերից մեկը կարող է ստանալ իր ակնկալիքների մի մասը և չշարունակել գործընթացը, ինչն իր հերթին՝ ողջ գործընթացը դարձնում է վտանգներով լեցուն: Փուլայինի դեպքում չի կարող նախատեսվել հայկական կողմերի համար կենսական նշանակություն ունեցող` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը պարտադիր իրավական ուժ ունեցող ազատ կամարտահայտությամբ, որի օրակարգը ոչնչով չի սահմանափակվում: Տեղի ունեցածի մեջ գլխավոր պատասխանատուն Նիկոլն է ու իր ոլորտային պատասխանատուներն են, ովքեր իշխանության գալուց ի վեր Արցախի հարցում հստակ ոչ մի դիրքորոշում ու կոնկրետ մոտեցում չներկայացրեցին։ Ավելին, այդ հարցի մասին յուրաքանչյուր հարցադրում կամ բովանդակային քննադատություն իշխանական ֆեյքերը դիմավորում էին սվիններով։ Նիկոլը գտել էր հարցից թռնելու լավագույն տարբերակը և յուրաքանչյուր մեղադրական պնդմանը հակազդում էր այն մեկնաբանությամբ, թե իր իշխանությունը հող հանձնող չէ, ավելին՝ միակ իշխանությունն է, որ Արցախի հարցում ունի հստակ մոտեցում։ Իսկ թե ինչ մոտեցման մասին է այդքան բարձրագոչ հայտարարություններ անում ՀՀ վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, մինչ այսօր անհայտ է։ Օրվա իշխանություններն Արցախի հարցում գործում են բավականին խուճապահար ու փնթի ձևով, ինչը դիվանագիտության մեջ ակնհայտորեն հանգեցնում է ձախողման ու կանգնեցնում փակուղու առաջ։ Նիկոլի կասկածելի պահվածքը դրսևորվեց իշխանության գալու հենց սկզբից, երբ Արցախի բանակցությունների վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ ոչ մի նորություն չի պարզաբանել իր համար։ Նիկոլը իր ելույթներում մի քանի անգամ ակնարկել է, որ Արցախի հարցում ինքը չի հենվելու «նախկինների պարտվողական և դավաճանական բանակցությունների վրա», եթե դա թարգմանենք, ստացվում է, որ Նիկոլը սեփական քաղաքական կուրսն է որդեգրել, ինչի առաջին պտուղները Լավրովի վերջին հայտարարությունն էր, որով պարզ դարձավ, որ բանակցային սեղանին ներկայումս փուլային տարբերակն է դրված։ Իր այս քայլերով Նիկոլը փոշիացնում է ՄԽ համանախագահների հետ մինչև 2018 թվականը Հայաստանի իշխանությունների վարած բանակցությունների հիմնական սկզբունքները և զրոյացնում հայկական կողմի ունեցած ամուր բանակցային դիրքերը: Ի դեպ, արդեն տևական ժամանակ է՝ Նիկոլը չի անդրադարձել ՌԴ ԱԳՆ ղեկավարի հայտարարություններին, միայն իմքայլական որոշ միջին տրամաչափի դեմքեր՝ տարբեր հարցերի շրջանակներում հարցազրույցներ տալիս, այս կամ այն կերպ անդրադարձել են Լավրովի դիվանագիտական ապտակին՝ տալով հերթական նաիվ մեկնաբանությունները։ Ինչ վերաբերում է ԱԳՆ-ին, ապա նախարարի չմեկնաբանվող բառախմբին հավելվեցին նաև նախարարության մամուլի խոսնակի չմեկնաբանվող բացատրությունները, որով այդպես էլ պարզ չի դառնում՝ ի վերջո, ՀՀ իշխանությունները ներկայումս բանակցություններ տանո՞ւմ են, թե՞ ոչ, և ո՞վ է ստում։

Հ.Գ. Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում վատ ավանդույթ է ձևավորվել, երբ մեզ համար կենսական նշանակություն ունեցող տեղեկատվությունը ստանում ենք ոչ թե մեր իշխանություններից, հայ պաշտոնյաներից ու հայկական ԶԼՄ-ներից, այլ օտար աղբյուրներից՝ օտարերկրյա պաշտոնյաների, օտարալեզու մամուլի միջոցով։ Սա առաջին դեպքը չէ, որ արցախյան կարգավորման մանրամասներին մենք տեղեկանում ենք ոչ թե՝ ՀՀ իշխանություններից, այլ, ասենք, Մինսկի խմբի համանախագահներից, իսկ վերջին զարգացումներն ներկայացրեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի