Բորիս Ջոնսոնը վերադարձել է վարչապետի նստավայր. Sky News
Արխիվ 16-20Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսի հարուցած հետևանքներից բուժվելուց հետո վերադարձել է Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող իր պաշտոնական նստավայր։ Վերջին 2 շաբաթները նա անց է կացրել Չեքերսի մերձքաղաքային նստավայրում և ակտիվ մասնակցություն չի ունեցել կառավարության աշխատանքին։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Նա ամեն օր տեսակապով շփվել է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբի հետ, ով ժամանակավոր կատարում էր նրա պարտականությունները։
Ջոնսոնի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել մարտի 26-ին։
Ըստ Worldometer-ի տվյալների՝ երկրում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 152,840 մարդ, ապաքինվել՝ 20,732-ը։

