Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է գրեթե 3 միլիոնի․ Worldometers
Արխիվ 16-20Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2,979,353-ի, մահացել է՝ 206,240-ը, ապաքինվել են՝ 875,257-ը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից։
ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է 975 հազ. 798 մարդ, մահացածներինը՝ 54 հազ. 941, մահվան նոր դեպքերինը՝ 685։
Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 226 հազ. 629, այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 23 հազ. 190 մարդ ։
Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 197 հազ. 675-ի, մահերինը՝ 26 հազ, 644-ի։
Թուրքիայում վարակվածների թիվը հասել է 110 հազ. 130-ի, որոնցից 2 357-ը նոր են վարակվել, այստեղ մահացել է 2 805 մարդ։
Իրանում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 90 հազ. 481 մարդու, մահացել է 5 710 մարդ։
Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 հազ. 827-ի, և այստեղ գրանցվել է նոր վարակվելու ընդամենը 11 դեպք, մահացել է 4 632 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել։
Ռուսաստանում վարակվածները 80 հազ. 949-նն են,մահացել է 747 մարդ։

