Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք․ Արսեն Թորոսյան
Արխիվ 16-20Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ անցնող շաբաթվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է կորնավիրուսով վարակմամբ 407 նոր դեպք, 253 առողջացած, 6 մահ։
«Ցավոք սրտի, ունենք օջախների բազմազանություն։ Այսինք, եթե բռնկման սկզբին՝ մարտի կեսերին, ունեինք հստակ մեկ, երկու, հետո՝ երեք օջախ, դրանից հետո վիրուսի տարածումն այդ օջախներից դուրս եկավ, ու այժմ արդեն տասնյակ, երբեմն քսան իրար հետ կապ չունեցող օջախներ են, ու մենք չենք կարողանում թելերը գտնել, կապել առաջին օջախների հետ։ Դա բնական է, որովհետև շատ են ասիմպտոմ դեպքերը, հնարավոր է՝ վարակը տարածված լինի մի մարդուց, որը չի իմացել, որ ինքը վարակված է»,- նշեց Թորոսյանը։
«Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, երբ հնարավոր է՝ բոլորին չհոսպիտալացնենք, կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք այլ երկրների օրինակով, երբ կորոնավիրուսով վարակվածության թեթև կամ ասիմպտոմ դեպքերը չեն հոսպիտալացվի, այլ կմնան տանը։ Դա իր մեջ, իհարկե, վտանգներ է պարունակում, քանի որ գրանցվում են տնային փոխանցման դեպքեր, բայց դա կարող է լինել միակ հնարավոր ուղղությունը զարգացման, որովհետև հնարավոր չէ բոլորին պահել հիվանդանոցներում։ Մեր խնդիրը կլինեն այդ դեպքում միայն միջին և ծանր դեպքերը»,- ընդգծեց նախարարը։

