Ոչինչ չի ստացվելու և Արցախը երբե´ք չի լինելու ադրբեջանի կազմում, և սրանք հեռանալու են դավաճանի խարանով. Գևորգ Գևորգյան

Արխիվ 16-20

Ի պատասխան ադրբեջանի արտգործնախարարության ծղրտոցին, որով կոչ է անում այս իշխանությանը պատմել ժողովրդին ամեն ինչ, ասեմ. մենք դեռ կանք ու շատ ենք, չոգևորվե´ք, չշփոթվե´ք, հակառակ դեպքում՝ հաջորդ հաղթանակը կտոնենք բաքվու´մ: Հույսներդ կտրեք փուլայինից:
Իսկ հիմա անդրադառնանք ավելի խորքային հարցերի.
Արցախյան հաղթանակը ցեղասպանության կանխում էր: Այն ցեղասպանության, որը օսմանցին իրագործեց 1915 թվականին, փորձեց կրկնել տասնամյակներ անց ադրբեջանցի եղբոր միջոցով: Իսկ ինչու դարասկզբին թուք-օսմացուն հաջողվեց, իսկ 90 ականներին, ադրբեջանցի եղբորը՝ ոչ: Որովհետև երիտթուրքերը որոշ ազդեցիկ գործիչների մասնակցությամբ, այդ ժամանակի ակտիվ քարոզչությամբ, հավատացրել էին հայերին, որ ընդամենը վերաբնակեցման միջոցով իրականացնում են հայերի տեղահանման ծրագիր, ի դեպ՝ այն ժամանակվա օսմանյան թուքիայի դաշնակից Գերմանական կայսրության հետ:
Եվ ցեղասպանեցին մի ամբողջ ժողովուրդ, իր բնօրրանում: Փաստացի հայերին ներշնչեցին, որ թուքերը այլևս ուզում են խաղաղ լինել ու ցեղասպանեցին: Թուլացրեցին թիկունքը ու խբեցին:
Սա թուրքի անփոփոխ ձեռագիրն է: Հակառակ դեպքում՝ մեզ հաղթելն անհնար է:
88-ին նույն ձեռագրով ադրբեջանցին, իր օսմանցի-թուք եղբոր աջակցությամբ, նորից նույնը սկսեց, հայերի զանգվածային տեղահանություն, իսկ փաստացի՝ եղեռն Մարաղայում, Սումգայիթում, Գանձակում և այլուր:
Ու կա՞ մեկը, ով կասի, թե եթե մենք չպաշտպանվեինք, մարտի դուրս չգայինք ու չհաղթեինք, ցեղասպանության կրկնությունը չէր լինելու: Լինելու էր, թուրքը-ադրբեջանցին չի փոխվել և չի փոխվելու:
94-ից ի վեր, մենք միայն մի անելիք ունենք. դիվանագիտական ճանապարհով պարտադրել ադրբեջանին ճանաչել Արցախի անկախությունը՝ ժողովրդի ինքնորոշումը: Սա միակ ճանապարհն է, որով մենք այլևս չենք թույլ տա պատերազմ: Այս ճանապարհից 97-ին շեղվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, բանակցային գործընթաց փորձելով բերել փուլային տարբերակը, և որի համար հեռացվեց իշխանությունից:
2016թ ապրիլին, ադրբեջանը դիմեց լայնածավալ ագրեսիայի, որը ոչ այլ ինչ էր, քան մեզ լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելու քայլ, կանխվեց կրկին՝ հաղթանակով: Սա այլևս հակառակորդի հուսահատության վեջնագիծն էր: Հույսները կտրեցին, շատ լավ գիտակցելով, որ մենք մինչև վերջ պահանջելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում և հարակից այլ հարցերը միայն Արցախի Հանրապետության ճանաչումից հետո: Ապրիլյան հաղթանակով ևս մի անգամ մենք ցույց տվեցինք, որ մեզ համար գոյություն ունի միայն ՓԱԹԵԹԱՅԻՆ տարբերակ, և վերջ:
Երկու տարի անց, փողոցային անկարգությունների և տարատեսակ զազրախոսությունների ալիքով իշխանության ղեկին հայտնվեց մեկը, ով հայտնի էր ազատագրված հողերը՝ անպետք տարածքներ թեզով: Եվ ապազգայինը, ով որևէ կապ չուներ մեր ազգային պայքարի հետ, արագ լծվեց այլ թեզերի շրջանառմանը ևս, օրինակ. «հանուն ոչինչի զոհված զինվորներ», «զենքերը վայ դնել», «եղբայր ադրբեջանցիներ», «ադրբեջանցիների համար ընդունելի տարբերակ», «կիրթ ալիև» և այլն...
Ապազգային այս քարոզչությունը հույսեր արթնացրեց թուք-ադրբեջանական դարավոր երազանքի համար: Իսկ ինչ եղավ երկու տարիների ընթացքում: Փաստացի,
ադրբեջանասեր-խաղաղասերը օրակարգից հանեց մեր թիվ մեկ պնդումը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման պահանջը ադրբեջանից, փոխարենը Մյունխենում բացահայտ ցուցադրեց իր կողմ լինելը մեր ազատագրված բնակավայրերը ադրբեջանցիներով վերաբնակեցնելու ծրագրին: Սա և բովանդակային, և տեխնիկական, և ձևաչափի առումով նույնիսկ, այն ծրագիրն է, ինչը իրակացվեց օսմանյան թուքիայում, ինչը փորձեցին կրկնել Արցախում՝ 30 տարի առաջ, ինչը ուզում են և հիմա: Սա նոր ցեղասպանության ուղին է, որը փորձում են բացել թուք-ադրբեջանցու առջև: Սա չի կարող անվտանգություն ենթադրել, սա ընդհակառակը՝ մեր անվտանգության սպառնալիքն է:
Նիկոլը պարզ մի բան է անում. մի կողմից թուլացնում է ժողովրդի զգոնությունը՝ ադրբեջանասիրական քարոզչությամբ, մյուս կողմից մեր հերոսներին է վարկաբեկում, ստով ու բամբասանքներով փորձելով նրանց գցել ժողովրդի աչքից, իսկ մի այլ հարթակում, մեր պետականության համար ճակատագրական հարթակում, հրաժարվում է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցը առաջ մղելուց, ընդհակառակը այն փոխարինում է ադրբեջանցիների մեր ազատագրված տարածքներ վերադարձի պետականադավ, ազգադավ ծրագրով:
Գիտակցաբար է անում, թե անգիտակցաբար, դեռ շատ բաներ կբացահայտվեն:
Ինչ էլ անեն, միևնույն է, ոչինչ չի ստացվելու և Արցախը երբե´ք չի լինելու ադրբեջանի կազմում, և սրանք հեռանալու են դավաճանի խարանով:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի