Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից. Արմեն Աշոտյան

Արխիվ 16-20

Լավ է, երբ մարդը սեփական թերթ ունի եւ այդ թերթում տեքստեր տեղադրելու հնարավորություն։ Վատ է, երբ այդ նույն մարդը երկրի վարչապետ լինելով, աշխատելու կամ կենսական հարցերի մասին ժողովրդի առջեւ անմիջապես բացատրվելու փոխարեն կրկին մեզ հետ խոսում է իր անանուն հոդվածներով։

Հերթական այդպիսի զեղում Նիկոլն իր կայքի էջերին տեղադրեց երկու օր առաջ՝ Լավրովի հայտարարության, Արցախի խնդրի եւ ընդդիմության մասին։ Զավեշտալին, գիտե՞ք, որն է։ Որ անգամ այս «կամուֆլյաժի» ներքո նա կրկին դուխ չարեց հերքել ՌԴ ԱԳ նախարարի սկանդալային պնդումները, փոխարենը դիմելով իր սիրած հնարքին. հիվանդագին սեւեռվածությամբ խաղալով «նախկինների» քաղաքական կապիտալի հետ։

Խորը ցավ եմ ապրում, որ անձամբ Փաշինյանը եւ իրեն սպասարկող արտաքին քաղաքական թիմը համառորեն չեն հասկանում Արցախի խնդրի լուծման փուլային եւ փաթեթային մոտեցումների տարբերությունները։

Հյուսիս լինի թե Հարավ, Արեւելք թե Արեւմուտք. ոչ ոք չի կարող հարցականի տակ դնել Արցախի անկախության հարցը, քանզի այդ անկախության համար ժողովուրդը արյուն է թափել, իսկ նախկին իշխանությունը՝ այդքան ջանք ու աշխատանք դրել աշխարհաքաշաքական փոթորկալից միջավայրերում հետեւողականորեն ամրացնելով մեր բանակցային դիրքերը։

Չէ, մենք երբեք չենք ասել ու (դեռ) չենք ասում, որ դուք դավաճան եք։ Բայց տգետ եւ ամբարտավան եք հանցավորության աստիճանի։ Երկու տարվա ընթացքում բանակցային գործընթացում ստեղծված նախաաղետային վիճակը ձեր, բացառապես ձեր կոպիտ սխալներով լի քայլերի դառը արդյունքն է։

Ավաղ, կասկած չունեմ, որ մոտ ապագայում «a la Լավրով» հայտարարություններ կլսենք նաեւ Արեւմուտքից:

Ու ի՞նչ ես անելու այդ ժամանակ, Նիկոլ։ Հերթական հոդվա՞ծն ես գրելու, այս անգամ այն մասին, թե ընդդիմությունն հիմա էլ ԱՄՆ-ԵՄ զույգից է՞ «անսպասելի օգնություն ստանում» (մեջբերումս քո հոդվածից է)։ Թե՞ քեզ սպասարկող ֆեյքերով հերթական տխմարագույն տեսանյութը կպատվիրես «Թրամփը Նիկոլից վրեժ է լուծում իր կնոջը բարեւելու համար»։ Կամ էլ «Մակրոնը ուրացավ Նիկոլի պաչի՞կը»։

Այ հենց այդ ժամանակ կտեսնենք, Մադրիդյանն էր ավելի հայանպաստ ( Կազանյանն էլ հետը) թե այն ինչ կստանանք քո «շնորհիվ»։

Մեկ անգամ եւս ուզում եմ կրկնել անգամ գետաձիու նախանձը շարժող կաշվի հաստություն ունեցողների համար, որ մենք երբեք չենք բացառել փոխզիջումները, եթե արդյունքում խոսքը գնացել է Արցախի վերջնական կարգավիճակը ազատ կամաարտահայտությամբ որոշելու մասին, որն ունի պարտադիր իրավական ուժ եւ որի օրակարգը ոչնչով սահմանափակված չէ։

Եվ վերջում։ Նիկոլ, ոչ քո մամլո խոսնակի «կռուտիտներով», ոչ ընտանեկան թերթի անանուն խմբագրականներով, ոչ լուրջ դեմքով անհեթեթություններ արտաբերող պատգամավորներով, ոչ էլ ԱԳ նախարարի միայն քեզ բավարարող վերբալ կոմբինացիաներով այս հարցը փակել չես կարող։

Ինքդ պիտի խոսես։ Կարեւորը, դուխով։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի