Ուհանի հիվանդանոցներում կորոնավիրուսով հիվանդներ չեն մնացել. Ռիա Նովոստի
Արխիվ 16-20Կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն դարձած Ուհան քաղաքի հիվանդանոցներում COVID-19-ով հիվանդներ չեն մնացել: Այս մասին հայտնել է առողջապահության հարցերով պետական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքերով՝ դրան հաջողվել է հասնել ուհանցի բժիշկների ընդհանուր ջանքերի եւ ամբողջ երկրից նրանց օգնող բժիշկների շնորհիվ:
Նոր տիպի կորոնավիրուսի պատճառած COVID-19 թոքաբորբի բռնկումն առաջին անգամ գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին չինական Ուհանում: Հունվարի 23-ից քաղաքը մեկուսացվել է։ Տրանսպորտային հաղորդակցությունը, ներառյալ մետրոն, մեքենաները եւ լաստանավերը, ամբողջությամբ փակվել է: Օդանավակայանը եւ երկաթուղային կայարանները նույնպես չեն գործել: Բնակիչները կարող էին լքել Ուհանը միայն հատուկ թույլտվությամբ։
Ապրիլի 26-ի առավոտվա տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2 790 986-ի։ Այսպիսով, մեկ օրում հիվանդացածների թվի աճը կազմել է ավելի քան 74,9 հազար մարդ:

