«Այո» կամ «ոչ»․ Լավրովը Նիկոլին կանգնեցրեց պատասխանի պարտադրանքի առաջ

Արխիվ 16-20

Կառավարության մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ իշխանական վերնախավն ու հատկապես՝ Նիկոլը, ինչպես եւ ենթադրելի էր, ծանր է տարել Լավրովի հայտնի հայտարարությունը։ Այն աստիճան, որ նախ նի պահ մտածել է՝ մի թեթեւ «պատերին ծեփել» ԱԳ նախարար Մնացականյանին։ Բայց հետ է կանգնել․ Մնացականյանն ի՞նչ մեղք ունի, նրան ինչ հանձնարարում են, դա էլ անում է, եւ եթե ծեփելու ենթական մեկը կա, ապա դա հենց ինքն է՝ Նիկոլը։

Ամենամեծ խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ որոշումների հիշեցումն է

Սակայն այդ «ծեփագործական» մտորումներից բան չի փոխվում։ Հաշվի առնելով, որ Լավրովի հայտարարության մեջ, թեեւ արցախյան գործընթացի հետ կապված, ըստ էության, նոր բան չկար, սակայն մեկ դրվագ առկա էր, որը Նիկոլի հետագա մանեւրելու հնարավորությունները լիովին փակում է։ Խոսքը ՌԴ ԱԳ նախարարի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների մասին հիշեցումն էր, ինչը առաջներում չէր նկատվում։ Հիշեցնենք, խոսելով անցած տարի Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, Լավրովը անփոփեց միտքը․ «Երբ մենք կգանք այդ փաստաթղթերի ստորագրելու որոշման, դա կարեւորագույն քայլը կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորրհրդի բանաձեւերի կատարման հարցում։ Որոնք, կրկնում եմ, պահանջում էին դադարեցնել պատերազմը եւ սկսել պայմանավորվել։ Ահա հիմա սկսել են պայմանավորվել, պետք է հիմա պայմանավորվածության գան։ Հենց դրան ենք մենք ձգտում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներ»։
Սրանով Լավրովը պարզ ցույց տվեց՝ բանակցել-չբանակցելը, պայմանավորվել-չպայմանավորվելն ամենեւին էլ Նիկոլի ցանկություններից չի կախված։ Կա ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւ, որը ենթադրում է պարտադիր կատարում, իսկ չկատարելու դեպքում կարող են լինել պատժամիջոցներ։ Ավելին, Լավրովը նաեւ հիշեցրեց, որ՝ «Այդ բանաձեւերում հաստատվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Արցախյան գործընթացի հետ կապված համանախագահների բոլոր մեկնաբանությունները հուշում են, որ դրա տակ ընկալում են, այսպես ասած, ազատագրված տարածքների վերադարձը, ըստ այդմ էլ Լավրովի հիշեցրեց, որ «Մադրիդյան սկզբունքների» մյուս կարեւոր դրվագներից մեկն էլ ինքնորոշման իրավունքն է։ Բայց երբ ՌԴ ԱԳՆ-ն թեկուզեւ «ազատագրված տարածքների» մասով օրակարգում է տեսնում ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը, ապա պարզ ակնարկում է, որ հողեր վերադարձնել-չվերադարձնելու հարցը եւս ամենեւին էլ Նիկոլից կախված չէ․ ՄԱԿ-ի ԱԽ-ն դա համարել է պարտադիր կատարման ենթակա՝ չկատարելու դեպքում նիջազգային իրավունքից բխող հետեւանքներով հանդերձ, ինչքան էլ, որ դա մեր դուրը չգա։ Վերջապես, ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշումների հիշատակման տակ կարելի է նկատել նաեւ հեռահար ակնարկ․ միջազգային իրավունքը պետություններին թույլ է տալիս ռազմական միջոցներով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը։
Իսկ ահա Բաքուն եւս կարծես հենց այդպես էլ ընկալել է մոսկովյան ազդակները՝ սկսելով ակտիվացնել ուժային ճնշման մեխանիզմները։ Դրա վկայությունը կարելի է համարել Արցախի նախագահի անվտանգտության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանի օրերս արված ֆեյսբուքյան հայտարարությունը․ «Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի 19-25-ն ընկած ժամանակահատվածում առաջնագծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների եւ մեր դիրքապահների ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից արձակված կրակոցների թիվը՝ 3500: Արդեն չեմ հիշում, թե վերջին անգամ ե՞րբ ենք նման մեծ թիվ ունեցել, միանշանակ է, որ անցնող շաբաթվա ընթացքում կրակոցների թիվը կտրուկ աճել է: Եթե նկատի ունենանք նաեւ շաբաթվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ի ակտիվությունն ու դրանցից մեկի՝ մեր ՀՕՊ ուժերի կողմից խոցման միջադեպը, ինչպես նաեւ՝ հակառակորդի ավիացիայի ակտիվ թռիչքները առաջնագծի մերձակա հատվածներում, ապա Ադրբեջանի ակտիվության ընդհանուր պատկերն առավել խոսուն է դառնում»:
Ասել, թե կորոնավիրուսային այս օրերին եւ Լավրովի նման հայտարարության ֆոնին Բաքուն հենց այնպես որոշեց կտրուկ սրել սահմանային իրավիճակը, միամտություն կլիներ։ 
Ճիշտ է, փորձես մասամբ «կրակն իր վրա վերցնել» ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հաությունյանը, թե՝ «Բանակցային սեղանին ներկայացված ցանկացած առաջարկի կամ փաստաթղթի շուրջ Արցախի ժողովրդի անունից բանակցելու համար առաջնային մանդատը ստացել են Արցախի Հանրապետության իշխանությունները»: Սակայն չմոռանանք, որ Ա․Հարությունյանը համանախագահների ու աշխարհի աչքին ընդամենը չճանաչված հանրապետության չճանաչված ընտրություններում չճանաչված մանդատ ստացած անձ է։ Ճիշտ է, նրա ղեկավարության տակ կա բանակ, սակայն բոլորն են հասկանում, որ իրականում այդ բանակը ստեղծված է ՀՀ-ի կողմից, այսինքն, հենց Նիկոլն է ամեն ինչի պատասխանատում, եւ արտաքին պահանջներն էլ նրան են ուղղված։

Նիկոլին այլեւս քայլ չմանց

Իհարկե, այս ամենը դեռ պատերազմի ժամանակներից հայտնի գործոններ են, որոնք հետպատերազմյան տասնամյակներին էլ քանիսց տարբեր ծավալներով եւ սրությամբ կրկնվել են։ Այսինքն, այս ամենը, այդ թվում՝ Լավրովի կոշտ տոնը կարող էին համարել սովորական սրացումներից մեկը։ Սակայն, ըստ աղբյուրի, ԱՄԿ-ի ԱԽ-ի որոշումների հիշատակումն է, որ նիկոլյան վերնախավում ծայրահեղ մտահոգիչ են ընկալվել։ Այսինքն, թե Լավրովը հնչեցրել է Նիկոլին ուղղված հստակ մեսիջ՝ «Կոկորավիրուսը կվերանա եւ կսկսվեն բանակցությունները, սպասում ենք վերջնական պայմանավորվածության գաք»։ Ու միաժամանակն, որ ՄԱԿ-ի ԱԽ որոշումներով Նիկոլին թողնված է զրոյական մանեւրականություն՝ միայն «այո» կամ «ոչ» պատասխան, այլ քայլ գոնե այս դիրքերից տեսանելի չէ։
Առաջին քայլն այս իրավիճակում, ըստ աղբյուրի, Մոսկվայի տրամադրությունները տնտղելն էր՝ մի փոքր նեղացվածություն խաղալով։ Նիկոլը հույսեր ուներ, ավելի ճիշտ՝ որոշ քայլեր ձեռնարկեց, որ ապրիլի 24-ի կապակցությամբ կկարողանա հեռախոսային խոսակցություն ունենալ Պուտինի հետ։ Ճիշտ է, Պուտինը որպես կանոն այդ առիթով ուղերձներ չի հղում, սակայն հիմնական հաշվարկը կատարվել է նրա վրա, որ եթե Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՌԴ նախագահն այցելեց Հայաստան եւ եղավ Ծիծեռնակաբերդում, ապա 105-ամյակի կապակցությամբ գոնե հեռախոսային խոսակցություն հնարավոր է։ Բայց ոչ, Կրեմլից որեւէ արձագանք չեղավ։
Սրանից զատ, միանգամայն անորոշ է նաեւ, թե երբ հնարավորություն կլինի՝ Պուտինի հետ անձնական հադիպման միջոցով այս բոլոր խնդիրներ փորձել հարթել, ինչպես որ ժամանակին նույն «այո» կամ «ոչ» պատասխանը հնարավոր եղավ հետաձգել՝ Սիրիա զորք ուղարկելով։ Սակայն այս գարնանը նախատեսված Փաշինյանի մոսկովյան այցն առանց մեկնաբանությունների Մոսկվան անորոշ ժամանակով չեղարկեց, մայիսի 9-ի միջոցառումները եւս հանդիպման ու մեկ-երկու բառ փոխանակելու առիթ էին, սակայն այն եւս հետաձգվեց։ Նման իրավիճակներում սովորաբար գործում են ԱԳ նախարարների միջոցով, սակայն ինչ ասի Մնացականյանը Լավրովին, եթե նա հնչեցրեց այն, ինչ միասին են պայմանավորվել։ Առավել եւս, որ մի շարք այլ պայմանավորվածություններ, այդ թվում՝ Հայաստանի ամերիկյան լաբորատորիաների վերահսկելիության մասին պայմանագիրը, որի մասին խոսեց նաեւ Լավրովը՝ նախորդ հայաստանյան այցի ժամանակ, կատարված չեն։ 
Առաջներում նման իրավիճակում կար մանեւրելու մեկ էֆեկտիվ տարբերակ եւս՝ համանախագահ երկրներից մեկի ճնշումների դեպքում Հայաստանը կամ Ադրբեջանը փորձում էին խաղալ մյուս թեւի վրա։ Սակայն ներկայումս Սպիտակ տան հետ համապատասխան կապի օղակներ պարզապես չկան, իսկ Մակրոնն էլ կոնկրետ դեպքում «հարց լուծող» չէ։
Կարճ ասած, «այո» կամ «ոչ» պատասխան տալու պարտադրանքը կարծես այլընտրանք չունի։ Ընդ որում, «այո»-ի դեպքում ներքին պայթյունը կասեցնել հնարավոր չի լինի, առավել եւս, երբ Նիկոլի դիրքերն առանց այդ էլ ծայրահեղ թուլացած են։ «Ոչ»-ն էլ կնշանակի ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերից ցուցադրական մերժում՝ դրանից սպասելի հետեւանքներով հանդերձ։
Քերոբ Սարգսյան

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի