Հորդորում գյուղացիներին՝ զերծ մնալ առաջին հայացքից գրավիչ, բայց վաղը մի շարք խնդիրների առաջ կանգնեցնող անտոկոս վարկեր վերցնելուց. Նախկին գյուղատնտեսության փոխնախարար
Արխիվ 16-20<<Այն տնտեսությունները, որոնց հնարավորությունները այս պահին համեմատաբար լավ վիճակում են, գուցե այդ անտոկոս վարկերը լրացուցիչ խթան հանդիսանան իրենց տնտեսությունները ուժեղացնելու, զարգացնելու կամ նորմալ վիճակում պահելու առումով: Բայց գյուղացիական այն տնտեսությունները, որոնք այսօր օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել` իրենց համար այս անտոկոս վարկերը լրացուցիչ ծանր բեռ են դառնալու>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախկին փոխնախարար ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ընդգծելով.
-Քանի որ բոլորն էլ կհամաձյանեն, որ վարկն ինքնին ծանր բեռ է: Իսկ այսօր գյուղատնտեսությամբ զբաղվող գերակշիռ մասը ոչ թե մեկ այլ մի քանի վարկերի տակ են գտնվում եւ լրացուցիչ վարկը ստեղծված իրավիճակում էլ ավելի մեծ խնդիրների առաջ կարող է կանգեցնել գյուղացուն: Այնպես որ, ես մի առիթով ասել եմ հիմա էլ կրկնում եմ եւ հորդորում գյուղացիներին՝ զերծ մնալ այդ առաջին հայացքից գրավիչ անտոկոս վարկերից օգտվելուց: Մենք չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում վաղը:
Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա համարում:

