Ժունիոր Սամբիան դուրս է բերվել արհեստական կոմայից
Արխիվ 16-20Ֆրանսիական «Մոնպելյեի» կիսապաշտպան Ժունիոր Սամբիան դուրս է բերվել արհեստական կոմայից։ Այդ մասին հաղորդել է 23-ամյա ֆուտբոլիստի գործակալ Ֆրեդերիկ Գերան։
«Արդեն չկա թոքերի արհեստական օդափոխման սարքի կարիք։ Առողջացումը կլինի տեւական, բայց Սամբիան արդեն կոմայի մեջ չէ, ինքնուրույն շնչում է»,- գործակալի խոսքը մեջբերում է RTL-ը։
Սամբիայի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է ապրիլի 24-ից։

