Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք. Worldometers
Արխիվ 16-20Չինաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 դեպք, մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին են վկայում Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները:
Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 82 000-ը, մահացել է ավելի քան 4600 մարդ, սակայն վարակն աստիճանաբար երկրում նահանջում է: Հիվանդանոցում շարունակում է մնալ 801 մարդ այն դեպքում, երբ 77 000-ից ավելին ապաքինվել և դուրս են գրվել:
ԱՄՆ-ն առաջատարն է վարակվածների թվով՝ ավելի քան 960 000 մարդ, որին հետևում են Իսպանիան և Իտալիան:

