10 առաջարկ կառավարությանը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ

Արխիվ 16-20

Նոր կորոնավիրուսի համաճարակը բավականին մեծ վնասներ է պատճառում և դեռևս կպատճառի Հայաստանի տնտեսությանը: Մեծ են վնասները նաև թեթև արդյունաբերության ոլորտում, որտեղ համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների 2019 թվականի դեկտեմբերի դրությամբ ունեցել ենք մոտ 200 ընկերություններ, որոնք նախորդ տարվա ընթացքում իրականացրել են մոտ 31,4 մլրդ դրամի արտադրություն, որը գրեթե ամբողջությամբ սպառվել է, այդ թվում մոտ 10,7 մլրդ դրամի չափով արտադրությունը սպառվել է ԵԱՏՄ երկրներում, մոտ 9,1 մլրդ դրամի չափով՝ այլ երկրներում և մոտ 11,2 մլրդ դրամի չափով՝ տեղական շուկայում: Ոլորտում գրանցված է ավելի քան 8000 աշխատողներ, որոնց հիմնական զանգվածը կանայք են:

Համաճարակի և հատկապես կարանտինի պայմաններում մեր ընկերություններից շատերը ստիպված դադարեցնել են աշխատանքները, որի արդյունքում կրում են մեծ վնասներ՝ կապված աշխատավարձերի, հարկերի, վարձակալությունների վճարումների, ինչպես նաև մինչև կարանտինը կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման ուշացումների կամ անհնարինության հետ: Բավականին մեծ վնասներ են առաջացել որոշ ընկերությունների մոտ ռուսական ռուբլու վերջին արժեզրկման արդյունքում, որի հետեևանքով ոլորտի կրած վնասները գնահատվում են ավելի քան 150 մլն դրամ:

Վերոնշյալի արդյունքում, ոլորտի ընկերություններից շատերը ստիպված են լինում գնալ աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ ընկերություններ, նույնիսկ, արտադրությունների փակման: Միաժամանակ, առկա է մեծ անորոշություն, թե երբ է ավարտվելու կարանտինի ռեժիմը, ընդ որում ոչ այդքան Հայաստանում, որքան արտադրանքի սպառման շուկաներում, ինչպես կփոխվի սպառողական վարքագիծը և արդյոք չեն նվազի արտահանման պատվերները, և այլ նմանատիպ խնդիրներ:
Գիտակցելով, որ ստեղծված պայմաններում Կառավարությունը հայտնվել է տնտեսության բոլոր ճյուղերում ընկերությունների կորուստների նվազեցումը հնարավորինս մեղմելուն ուղղված բարդագույն որոշումներ կայացնելու անհրաժեշտության առջև, այդուհանդերձ, հաշվի առնելով հետճգնաաժամային շրջանում և հատկապես կանանց զբաղվածության ապահովման խնդրում թեթև արդյունաբերության ընկերությունների կարևորությունը, կարծում ենք, որ ոլորտը պետք է արժանանա պետության առանձնահատուկ վերաբերմունքին:

Ելնելով վերը շարադրվածից, կարծում ենք նպատակահարմար ստորև բերված գործիքների և աջակցության ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը պետք է գործարկել անհապաղ, իսկ շատերը, նույնիսկ, կարող են կիրառվել այլ ոլորտների համար ևս:

1. Հետաձգել 2019 թվականի շահութահարկի վճարման ժամկետները առնվազն 6 ամսով առանց տույժերի կիրառման: Չնայած այն հանգամանքի, որ 2019 թվականի շահույթը և դրանից հաշվարկվող շահութահարկը ձևավորվել է նախորդ տարի, ընկերությունները, հատկապես ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրների պարագայում, օգտագործել են ձևավորված շահույթը որպես շրջանառու միջոցներ՝ պլանավորելով ստանալ սույն թվականի մարտին և ապրիլին ընթացիկ գործունեությունից եկամուտներ և դրանց մի մասը ուղղել շահութահարկի վճարմանը: Սակայն, ավելի քան մեկ ամիս տևող տնտեսական կոլապսը, օտարերկրյա գործընկերների կողմից վճարումների ուշացումները չեն տալիս հնարավորություն վճարել հարկերը: Շահութահարկի վճարման հետաձգումը հնարավորություն կտա ընկերություններին չկուտակել նոր պարտավորություններ՝ տույժերի կամ վարկերի տեսքով, և հետագայում համեմատաբար հեշտ դուրս գալ ճգնաժամից:

2. Հետաձգել շահութահարկի մասով կանխավճարների վճարումը 2020 թվականի համար: Սա հնարավորություն կտա ընկերություններին չսառեցնել իրենց ֆինանսական միջոցները և օգտագործել դրանք շրջանառու միջոցների համալրման համար:

3. Տրամադրել մարտ և ապրիլ ամիսների համար հաշվարկված եկամտահարկի գծով արձակուրդ՝ թույլատրելով ընկերություններին չվճարել այն: Միջին աշխատավարձի 150 հազար դրամ հաշվարկային մեծության պարագայում ոլորտի մարտ-ապրիլ ամիսների եկամտահարկի գումարը, մեր հաշվարկներով, կազմում է մոտ 560 մլն դրամ: Ընկերություններից շատերը վճարել են աշխատակիցների մարտի աշխատավարձը, անկախ բիզնեսի չաշխատելու հանգամանքից, սակայն շատերը չունեն ամրության այնպիսի պաշար, որպեսզի կարողանան վճարել նաև ապրիլ ամսվա աշխատավարձը առանց եկամուտների ձևավորման՝ համենայնդեպս ամբողջ ծավալով: Նույնիսկ եթե Կառավարությունը որոշում կայացնի թույլատրել թեթև արդյունաբերության ընկերությունների աշխատանքը ապրիլի 20-ից, ընկերություններից շատերը չեն աշխատի ամբողջ ծավալով, հաշվի առնելով այն փաստը, որ արտահանման շուկաները փակ են, տեղական շուկայի սպառման կետերը՝ խանութները, նույնպես չեն աշխատում: Ուստի, եկամտահարկի մասով արձակուրդի տրամադրումը լրացուցիչ խթան կդառնա ընկերությունների համար աշխատողներին աշխատանքից չազատելու և պետության սոցիալական խնդիրների բեռը չավելացնելու համար:

4. Գույքահարկի և հողի հարկի գծով տրամադրել ընկերություններին վճարման ենթակա տարեկան գումարի 50 տոկոսի չափով զեղջ:

5. Այն ընկերություններին, որոնք արտակարգ դրության շրջանում չաշխատելու պատճառով իրենց աշխատակիցներին ուղարկել են հարկադիր պարապուրդի՝ համաձայն գործող օրենքի ստանձնելով նրանց աշխատավարձի 2/3 չափով փոխհատուցման պարտավորություն, տրամադրել դրամաշնորհ՝ յուրաքանչյուր աշխատակցի կտրվածքով մինչև վճարվող գումարի 70 տոկոսը, բայց ոչ ավել քան 100,000 դրամը: Այս գործիքը կնվազեցնի ընկերությունների ծախսերը կարանտինի ժամանակահատվածում, թույլ տալով պահպանել որոշակի կապիտալ ճգնաժամից դուրս գալու համար:

6. Տալ Արդարադատության նախարարության պաշտոնական պարզաբանումը՝ արտակարգ դրության ռեժիմը որպես ֆորսմաժոր չանաչելու վերաբերյալ: Ներկայումս բավականին մեծ են տարակարծությունները ընկերություններում, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ օտարերկրյա գործընկերների շրջանակներում պայմանագրային պարտավորությունների կատարման մասով և դրանց դիմաց տույժերի կիրառման տեսանկյունից: Նման պարզաբանումը հնարավորություն կտար հստակություն մցնել առկա տնտեսական վեճերում:

7. Առաջիկայում կտրուկ ավելացնել թեթև արդյունաբերության արտադրանքի պետական գնումները՝ ընդլայնելով ձեռքբերվող տեսականին և քանակները, ինչը հնարավորություն կտա հնարավորինս մեծ քանակով ընկերություններ ներգրավվել տվյալ գործընթացում և ապահովել այդ ընկերությունների եկամուտների ոշորակի մակարդակ՝ սպառման շուկաների դեռևս փակ և անորոշ մնալու պարագայում:

8. Բնակչությանը տրամադրել տեղական ոչ պարենային արտադրանքի ձեռքբերման վաուչերներ՝ վերջիններիս սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում (կարելի է քննարկել նաև աշխատավարձերի փոխհատուցման ծրագրերի շրջանակներում մի մասի վճարումը վաուչերների տեսքով): Տվյալ վաուչերները քաղաքացիները կարող են ուղղել այդ թվում թեթև արդյունաբերության ապրանքների ձեռքբերմանը, ինչով կաջակցեն ոլորտի արտադրանքի սպառմանը ճգնաժամային իրավիճակում: Յուրաքանչյուր շահառուին հասանելի վաուչերների գումարային մեծության հաշվարկումը առանձին քննարկման առարկա կարող է լինել:

9. Իրականացնել պետական աջակցություն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ապրանքների առցանց վաճառքների հավելվածի ստեղծման և դրանց լոգիստիկ կենտրոնի կառուցման համար: Այս միջոցառումը հնարավորություն կտա իրականացնել վաճառքները՝ նույնիսկ փակ խանութների և շուկաների պարագայում, կնպաստի դրամական միջոցների անկանխիկ շրջանառության ծավալների մեծացմանը:

10. Վերանայել Կառավարության կողմից հաստատված աջակցության վարկային ծրագերր համապատասխանելիության չափանիշները: Հաշվի առնելով ոլորտում վաճառքների իրականացման սեզոնայնությունը և տարաժամկետ վճարումների պրակտիկան, որոնց հետևանքով ընկերությունները ժամանակ առ ժամանակ ունենում են հարկային, վարկային և այլ վճարումների ուշացումներ ու եռամսյակային կտրվածքով ոչ կայուն հոսքեր, վերջիններս փաստացի զրկվում են պետական աջակցության հայտարարված որոշ գործիքներից օգտվելու հնարավորությունից: Ուստի, Կառավարության կողմից առաջարկվող գործիքների շրջանակներում նախատեսված պահանջների համապատասխան փոփոխությունը կամ թեթևացնումը հնարավորություն կտա առավել մեծ քանակով ընկերությունների ներգրավվել տվյալ գործիքներից օգտվողների շարքում՝ էապես բարձրացնելով այդ գործիքների տնտեսական օգտակարությունը:

Առաջարկվող միջոցառումները որոշակի առումով կմեղմեն Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների դժվարությունները, կնվազեցնեն նրանց վնասները և կաջակցեն ճգնաժամից դուրս գալու ընկերությունների ջանքերին:

Հուսով ենք, որ մեր առաջարկությունները կարժանանան ՀՀ Կառավարության դրական վերաբերմունքին և օպերատիվ կերպով կյանքի կկոչվեն: Համոզված ենք, որ համավարակով պայմանավորված ճգնաժամի նոր տնտեսական իրողություններում զբաղվածության խնդրի լուծման համապետական ծրագրերում թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների գործունեությունը առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում:

2015-2016 թթ-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար, 

ՀՀ նախկին փոխարտգործնախարար,

ՀՀ թեթեւ արդյունաբերության զարգացման ասոցիացիայի նախագահ,

տնտեսական գիտությունների թեկնածու

ՌՈԲԵՐՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի