ՌԴ-ում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թվում 2 հայ կա. ՌԻԱ Նովոստի
Արխիվ 16-20Ռիա Նովոստի ռուսական լրատվականը հրապարակել է COVID 19 նոր կորոնավիրուսից մահացած Ռուսաստանի Դաշնության բուժաշխատակիցների ցանկը, որտեղ կան նաև հայ բուժաշխատակիցների անուններ։
Հայ բուժաշխատողներն են՝ Սանկտ Պետերբուրգի պատերազմի վետերանների հոսպիտալի 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիի Դավթյանը և Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան, 69-ամյա Արփիկ Աշոտի Հասրաթյանը։ Ներկայացված ցանկում ընդհանուր առմամբ 28 անուն կա, որոնց մեջ են մտնում բժիշկները, բուժքույրերը, մայրապետերը, լաբորատորիայի աշխատակիցներն ու անձնակազմի այլ աշխատակիցներ։
ԳՈՎԱԶԴ00:42Իմանալ ավելին Հեղինակները նշել են, որ ցանկում ներառված են նաև այն մարդիկ, ովքեր վարակվել են ոչ աշխատանքային վայրում, բայց ունեցել են այդ հիվանդությունը: Ցանկը հրապարակելով նրանք ցանկանում են պահպանել մահացած բուժաշխատողների հիշատակը, այլ ոչ թե վիճակագրությունը։

