Լեոնիդ Կալաշնիկովը վարակվել է կորոնավիրուսով
Արխիվ 16-20Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։ Պատգամավորը հայտարարել է, որ վարակումից հետո իր մոտ սկսվել է կորոնավիրուսով պայմանավորված երկկողմանի թոքաբորբ, փոխանցում է «Gazeta»-ն։
Պատգամավորը հայտնել է, որ վիրուսով վարակվել է իր վարորդից։
Կալաշնիկովը Պետդումայի ազդեցիկ պատգամավորներից է և գլխավորում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ եվրասիական ինտեգրացիայի, ԱՊՀ և այլ հարցերով հանձնաժողովը։

