Քննչական մարմինը և հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից և հետապնդում են միևնույն նպատակը. Ամրամ Մակինյան

Արխիվ 16-20

Երեք օր առաջ գրառում էի արել այն մասին, որ հանրային հեռուստաընկերությունն առաջիկա օրերին «գեղարվեստական կինոնկար» կհեռարձակի Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին առաջադրված «մեղադրանքի» վերաբերյալ՝ հնարավորինս խեղաթյուրելով գործի փաստական հանգամանքները։

Արդեն այսօր ինձ զանգահարել էր հանրային հեռուստաընկերության լրագրողը, ում ձևակերպած հարցից ակնհայտ էր, որ կանխատեսումս ճիշտ էր։

Այնուամենայնիվ, կարևորելով Հանրային հեռուստաընկերության օրենքով ամագրված առաքելությունը՝ կոչ եմ անում առաջիկա օրերին կամ ժամերին հեռարձակվող «սկանդալային ռեպորտաժում» հնարավորինս պահպանել օբյեկտիվ և անաչառ լրատվության կանոնները՝ չվատնելով հարկատուների գումարները։
Ուստի, հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությանն առաջարկում եմ «սկանդալային ռեպորտաժում» առնվազն ներկայացնել նշված հարցերի վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչության պատասխանները՝

1. որքանո՞վ է իրավաչափ բացառապես մեկ բանկից հաշվեհամարից մեկ այլ բանկային հաշվեհամար գումարների տեղափոխումը որակել որպես «փողերի լվացում»,

2. արդյո՞ք «որպես ապօրինի հարստացում և փողերի լվացում» որակված գումարները ակնհայտ կերպով չեն համընկնում դեսպան Մինասյանի հայտարագրերում նշված օրինական դրամական միջոցներին,

3. արդյո՞ք քրեական գործով հարցաքննվել են այն անձինք, ում կատարած գործողությունները, այն է՝ բանկային հաշվին կատարված կանխիկ մուտքագրումները վկայակոչելով դեսպան Մինասյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանքը։ Եթե այո, ապա ի՞նչ պատասխաններ են տվել նշված անձինք համապատասխան դրամական միջոցների ծագման աղբյուրների հետ կապված։

4. արդյո՞ք հայտարարագրում առկա անհամատապասխանության փաստի հետ կապված հարցաքննության հրավիրվել է այն ընկերության աշխատակիցը, ում հարցաքննելու վերաբերյալ միջնորդությունը ես ներկայացրել եմ դեռևս մարտի 18-ին։ Եթե ոչ, ապա արդյո՞ք նշված անձին շուրջ քառասուն օր չհարցաքննելը համապատասխանում քրեական դատավարության օրենսգրքով սահմանված սկզբունքներին։

Հ.Գ. «Սկանդալային ռեպորտաժում» նշված հարցերին չանդրադառնալն ուղղակիորեն հաստատելու է այն վարկածը, որ քննչական մարմինը և հանրային հեռուստաընկերությունը ղեկավարվում են միևնույն կենտրոնից և հետապնդում են միևնույն նպատակը, այն է՝ ցանկացած եղանակով իրականացնել իջեցված պատվերը։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի