Սեդրակ Առուստամյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Նրան մեղադրում են փողերի լվացման մեջ

Արխիվ 16-20

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը:

«Ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկման ժամանակ ներկայացվել է կալանավորման միջնորդություն»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ձերբակալման որոշման դեմ բողոքը և կալանավորման միջնորդությունը կքննվեն նույն դատական նիստին:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման և կաշառք տալու համար: Վերջինս չի ընդունում առաջադրված մեղադրանքը. ըստ փաստաբանի` մեղադրանքը զուրկ է փաստական և իրավական հիմքերից:

«Մարդուն մեղադրում են այն բանի մեջ, որ նա քաղաքացիական փոխառության պայմանագրով գումար է տվել մեկ այլ անձի և տարիների ընթացքում իր փոխառության տոկոսը չի ստացել: Չգիտեմ՝ զավեշտ ասեմ, թե ինչ ասեմ»,- նշեց Սուքիասյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ԱԱԾ-ում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում: Ապրիլի 23-ի երեկոյան նրան հրավիրել էին ԱԱԾ՝ հարցաքննության՝ վկայի կարգավիճակով:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկատվության՝ Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործով, նրան հրավիրել են հարցաքննության՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ ցուցմունք կորզելու նպատակով։

Նշենք, որ ԱԱԾ-ում է քննվում քրեական գործը, որի շրջանակներում կալանավորվել է Գագիկ Խաչատրյանը:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին