ՀՀ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը շնորհավորել է անասնաբույժներին մասնագիտական տոնի առթիվ

Արխիվ 16-20

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը տեսաուղերձով շնորհավորում է բոլոր անասնաբույժներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նա անասնաբույժներին մաղթում է միշտ պահանջված լինել, գնահատված և ապրել արժանապատիվ կյանքով:

«Սիրելի անասնաբույժներ, 2000 թվականից սկսած՝ ապրիլի վերջին շաբաթը համարվում է Անասնաբույժի միջազգային օր: Այդ օրը հռչակվել է Անասնաբուժության համաշխարհային ասոցիացիայի կողմից, որի նպատակը եղել է ցույց տալ, թե ինչպիսին է անասնաբույժի գործը, ինչ կարևորություն ունի այն, և ինչ ենք անում մենք սննդամթերքի անվտանգության ոլորտում, որը վերաբերում է կենդանական ծագման մթերքներին»,-շում է Ավետիսյանը:

Նա հիշեցնում է, որ 2019 թվականին առաջին անգամ պետական մակարդակով են նշել Անասնաբույժի օրը: Միջոցառումներ էին նախատեսված նաև այս տարի, սակայն հայտնի պատճառներով դրանք հետաձգվել են:

Ավետիսյանի հավաստիացմամբ՝ անասնաբուժությունը ոչ միայն պայքար է կենդանիների հիվանդությունների, այլև մարդկանց հիվանդությունների դեմ: «Անասնաբույժների վատ աշխատանքը բժիշկների համար գլխացավանք կստեղծի»,-նշում է ՍԱՏՄ ղեկավարն ու հավելում, որ մեր երկրում անասնաբույժներն ըստ արժանվույն գնահատված չեն եղել, սակայն իրենք ջանք չեն խնայում դա շտկելու համար:

Անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը՝ Ավետիսյանը շեշտեց, որ կենդանական ծագման մթերքից հնարավոր չէ վարակվել կորոնավիրուսով:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի