Ադրբեջանում մոտ 300 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
Արխիվ 16-20Ադրբեջանում COVID-19 կորոնավիրուսով մինչ օրս մոտ 300 բուժաշխատող է վարակվել, հայտնում է minval.az կաքը՝ հղում տալով երկրի առողջապահության փոխնախարար Վիկտոր Ղասիմովին։
«Ընդհանուր մոտ 300 բուժաշխատող է վարակվել՝ բժիշկներն ու բուժքույրական կազմը»,- նշել է փոխնախարարը։ Նրա խոսքով՝ վարակակիր բուժանձնակազմի 65 տոկոսն արդեն ապաքինվել է։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել է 1592 մարդ, մահացել է 21, ապաքինվել՝ 1 013 հոգի։

