Հարավային Կորեան էլեկտրոնային թևնոցներ կկիրառի կարանտինի ռեժիմը խախտողների համար. Ռիա Նովոստի
Արխիվ 16-20Հարավային Կորեան ապրիլի 27-ից էլեկտրոնային թևնոցներ կկիրառի նրանց համար, ովքեր կխախտեն տնային մեկուսացման ռեժիմը: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի առողջապահության փոխնախարարը:
Կուժեղացվեն նաև բջջային հավելվածների գործառույթները, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն թևնոցներ կրել, ավելի խիստ պատժամիջոց կկիրառվի նրանց նկատմամբ:
Նոր կարգը վերաբերելու է նրանց, ովքեր տնային կարանտինում են և ապրիլի 27-ից հետո կխախտեն այն:
Հարավային Կորեայում այս պահի դրությամբ 46 348 մարդ տնային կարանտինի պայմաններում է գտնվում: Մինչ օրս տնային կարանտինի ռեժիմը խախտել է 269 մարդ:
Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը 10 708 է, 240 մարդ մահացել է:

