Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց. Միքայել Մինասյան

Արխիվ 16-20

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Դրանում ասված է. 

«Ամեն տարի այս օրերին առաջին զգացողությունս ցավն է։ Ծիծեռնակաբերդում 1,5 մլն-ը նորից դառնում է կոնկրետ՝ հայ առ հայ, տուն առ տուն, եկեղեցի առ եկեղեցի՝ կորուսյալ հայրենիք։ Այդ կորուստը մտնում է ոսկորներիդ մեջ ու հոգիդ մաշելով ցավեցնում։ Խուլ, համր ու չհեռացող ցավ է, որ սերունդների արյան հիշողության մեջ է։

Երկրորդն անարդարության զգացողությունն է։ Խեղդվում ես, երբ հասկանում ես, որ 105 տարի անց դեռ պետք է ապացուցես, պետք է ստիպես, հորդորես, համոզես, որ ճանաչեն մի բան, ինչն անժխտելի է, ակնհայտ ու այդքան բացահայտ։ Ու այդ ընթացքում ավելացող նոր՝ ոչ պակաս դաժան ու արյունալի էջեր՝ Բաքվի ու Սումգայիթի ջարդերից, Մարաղայի կոտորածից մինչև Ապրիլյան պատերազմի օրերին Թալիշի բնակիչների նկատմամբ կատարված վայրագություններ։

Երրորդ զգացողությունս ափսոսանքն է. որ այդպես էլ չկարողացանք ինքնապահպանման մեր հավաքական բնազդն իր բարձրության վրա պահել։ Մեր ողբերգությունը ցավից բացի չի վերածվել այն չկրկնելու, թույլ չտալու ազգային գերնպատակի, չի ձևավորել ազգային մեծ զգոնություն, ինչից կբխեին մեր բոլոր որոշումներն ու գործողությունները։ Անգամ Արցախյան հաղթական հերոսամարտը, որով, թվում է, թե պիտի թև առնեինք ու մեկընդմիշտ վերագտնեինք մեր ազգային զգոնությունը, մինչև վերջ չլուծեց խնդիրը։

Պատմության ու անցյալի, հայոց ցեղասպանության և վերջին երկու դարերի մեր որոշ միֆերի մասին մտորումներս շարադրել եմ հոդվածում, որը լույս կտեսնի վաղը` «Առավոտ»-ում:

Պատկերում՝ Վարդգես Սուրենյանց, «Ոտնահարված սրբություն», 1895 թ: Կտավը ստեղծվել է համիդյան ջարդերից հետո։

Հ.Գ. Խորհրդանշական է, որ երբ ցանկանում են մեզ՝ հայերիս, ոչնչացնել, սկսում են եկեղեցուց»: 

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի