ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԵՐԿՆԱՔԱՐԻ ԸՆԿՆԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՀԱՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԸ
Արխիվ 16-20Թուրքիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները առաջին փաստն են արձանագրել, ըստ որի, երկնաքարի ընկնելու հետեւանքով մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Подтвержден первый случай смерти от метеорита Meteoritics & Planetary Science հանդեսը։ Համաձայն հրապարակված գիտական հետազոտության, դեպքը տեղի է ունեցել 1888 թվականի օգոստոսի քսաներկուսին։ Երկնաքարը հրե գնդի տեսքով անցել է մթնոլորտ եւ սպանել մի մարդու եւ անդամալույծ դարձրել մեկ ուրիշին ժամանակակից Իրաքի տարածքում գտնվող Սուլեյմանիում։ Տեքստը գրված է օսմաներենով եւ խոսվում է «քարե անձրեւի» մասին, որը պատուհասել է գյուղին։ Մինչ այժմ դեռեւս ոչ մի դեպք չէր հաստատվել այն մասին, որ երկնային մարմնի ընկնելուց մարդ մահացած լիներ, չնայած այն բանին, որ բավականին շատ են եղել վտանգավոր միջադեպերը։ Գիտնականները կարծում են, որ նմանատիպ այլ պատվական վկայություններ էլ կարող են լինել հին վավերագրերում, եւ խնդիրն այն է, որ ոչ անգլերեն լեզվով գրված վավերագրերը քիչ են ուսումնասիրված։

