ՉԻՆԱՍՏԱՆԸ ԿԻՄ ՉԵՆ ԸՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԺԻՇԿՆԵՐ Է ԳՈՐԾՈՒՂԵԼ ՓՀԵՆՅԱՆ
Արխիվ 16-20Չինաստանի կառավարությունը բժիշկների խումբ է գործուղել Հյուսիսային Կորեա։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ենթադրաբար, չինացի մասնագետները օգնություն են ցուցաբերելու Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընին։
Նշենք, որ ներկայումս ակտիվորեն լուրեր են շրջանառվում, որ Կիմ Չեն Ընը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Վերջինս վիրահատություն է տարել, եւ սկսվել են բարդություններ։

