Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 444-ի. РИА Новости
Արխիվ 16-20Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը հասել է 444֊ի, ապաքինվել է 132 մարդ։ Այս մասին ուրբաթ հաղորդվել է հիվանդության մոնիթորինգով զբաղվող հատուկ կայքում։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդագրության մեջ նշվում է,֊ «Հաստատված դեպքերի թիվը 444 է, նրանց թվում ապաքինվածների թիվը 132 է, մահվան դեպքերը 5ն են։ Մեկուսացված է 5888 մարդ, հսկողության տակ են՝ 571ը, արտասահմանից վերադարձած Վրաստանի քաղաքացի հանդիսացող անձանց թիվը 3 է»։
Վարակվածների թվում բժիշկներ, ՆԳՆ, Ազգային բանկի աշխատակիցներ, հղի կանայք և երեխաներ կան:

