Մենք աշխատում ենք ՝ երաշխավորելու, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին. Աֆեյան

Արխիվ 16-20

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանի փաստում է, որ կորոնավիրուսի համավարակը ստեղծել է միջազգային ճգնաժամ, ինչը պահանջում է միջազգային լուծումներ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աֆեյանն այս մասին ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առիթով առցանց քննարկման ընթացքում՝ պատասխանելով պատվաստանյութի մշակման մասին հարցին, որով զբաղվում է նաև նրա ընկերությունը։ «Պատվաստանյութ մշակելը, փորձարկելը մեկ բան է, սակայն որքա՞ն ժամանակ հետո Հայաստանի նման երկիրը կարողանա օգտվել այդ տեսակ պատվաստանյութից այս ճգնաժամի պայմաններում»,- հարցրեց մոդերատորը:

Աֆեյանը նախ նշեց՝ պատվաստանյութ ստեղծելու գործով զբաղված են տասնյակ հազարավոր գիտնականներ աշխարհով մեկ, գուցե դրանք հիմա անմիջապես չեն կարող բուժել պացիենտներին, սակայն դրանք ապագա պացիենտների համար են: Նա նկատեց՝ ստեղծված վիճակը ինչ-որ չափով աննախադեպ է մեր ժամանակներում, գոնե վերջին հարյուրամյակում՝ մասշտաբի տեսանկյունից:

«Եվ մենք պետք է պաշտպանվենք ավելի ու ավելի առաջատար տեխնոլոգիաների միջոցով: Մեկուսացումը առաջին քայլն է, սակայն անշուշտ ամբողջ աշխարհն աշխատում է և հույս ունի, որ նաև պետք է մշակվի պատվաստանյութ, դեղամիջոց: Եվ մենք ընկերություններից մեկն ենք, որ աշխատում ենք դրա վրա: Այս ասպարեզում կան շատ անորոշություններ: Ինչ վերաբերվում է Հայաստանի նման երկրներին, պետք է ասեմ, որ այս ջանքերը, որոնք այժմ ձեռնարկվում են, նախատեսված են ամբողջ աշխարհին օգնելու համար: Ապրում ենք մի ժամանակում, որտեղ ազգայնամոլությունն ավելի մեծ զարկ է ստացել, կան երկրներ, որոնք ավելի շատ հակված են իրենց շահերը պաշտպանելու, քան ամբողջ աշխարհի, բայց ի վերջո ես վստահ եմ, որ աշխարհի ազգաբնակչությունը կտա լուծումներ, որոնք մատչելի կլինեն բոլորի համար»,-ասաց Աֆեյանը:

Նրա կարծիքով՝ այս ճգնաժամը կհիշեցնի, որ անհրաժեշտ են գլոբալ հաստատություններ, որոնք հիմնվել էին անցյալ դարում, բայց այժմ, կարծես թե, թուլանում են: Աֆեյանը նկատեց՝ դա կլինի միջազգային կառույցների պատասխանատվությունը, ինչպիսիք են ԱՀԿ-ն, այլ կառույցներ: «Մենք, ինչպես նաև մյուսները միասին աշխատում ենք ՝ երաշխավորելու համար, որ պատվաստանյութերը կհասնեն բոլոր երկրներին: Եվ, անշուշտ, Հայաստանը, հայերը նույնպես դրա ստացողը կլինեն: Սա միջազգային ճգնաժամ է, ուստի դրա համար անհրաժեշտ են միջազգային լուծումներ»,-ասաց նա:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի