Ռոնալդուն՝ Մադեյրայի մասին․ «Երբեք մի մոռացիր՝ որտեղից ես եկել»
Արխիվ 16-20«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լուսանկար է հրապարակել Մադեյրա կղզին պատկերող պաստառի ֆոնին:
«Երբեք մի մոռացիր՝ որտեղից ես եկել: Տուն, քաղցր տուն»,- այսպիսի տեքստով է Ռոնալդուն հրապարակել լուսանկարն ինստագրամյան իր էջում:
«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը ծնվել է Ֆունշալում՝ Մադեյրայի գլխավոր քաղաքում: Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Լիսաբոնի «Սպորտինգի» կազմում, ապա 2003 թվականին համալրել «Մանչեսթեր Յունայթեդի» շարքերը:

