«Շարունակեք ամեն ինչ անել, որ ավելի շատ մարդիկ ճանաչեն եւ հիշեն Հայոց ցեղասպանությունը». Եվգենի Կիսին (տեսանյութ)
Արխիվ 16-20«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը ճեպազրույց է ունեցել մեր օրերի մեծագույն դաշնակահար ԵՎԳԵՆԻ ԿԻՍԻՆԻ հետ, ով իր հարգանքի և քաջալերման խոսքն է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ,- «Կարեւոր է, որ հիշատակի կրակն ընդմիշտ վառվի նաեւ մեր սրտերում, կարեւոր չէ մենք գտնվում ենք տանը կամ ինչ-որ մի տեղ: Շարունակեք ամեն ինչ անել, որ ավելի շատ մարդիկ ճանաչեն եւ հիշեն Հայոց ցեղասպանությունը, իսկ ես միշտ ձեզ հետ եմ»,- ասում է Ե. Կիսինը:
Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

