Հիշում եմ, թե Մեսսին ինչպիսի վիրավորանքներ էր հնչեցնում Պեպեի ու Ռամոսի հասցեին...Դուդեկ
Արխիվ 16-20Մադրիդի «Ռեալի» և «Լիվերպուլի» նախկին դարպասապահ Եժի Դուդեկը պատմել է «Բարսելոնայի» դեմ խաղերում Լիոնել Մեսիից ստացած տպավորությունների մասին։
«Նա սադրում էր, ինչպես ամբողջ «Բարսելոնան»՝ Գվարդիոլայի գլխավորությամբ։ Նրանք միշտ պատրաստ էին հակառակորդին հրահրելուն ու հունից հանելուն։ Կատարելապես էին տիրապետում այդ հմտություններին։ Այդ ամենը մեծապես վնասում էր ինչպես ամբողջ թիմին, այնպես էլ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։
Ես հիշում եմ, թե նա ինչպիսի վիրավորանքներ էր հնչեցնում Պեպեի ու Ռամոսի հասցեին, խոսքեր, որ անգամ դժվար է պատկերացնել։ Նման բան չես սպասում հանգիստ և թվացյալ լավ մարդուց»,- գրել է Դուդեկն իր ինքնակենսագրականում։

