Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները համարում եմ անարդյունավետ. Տնտեսագետ
Արխիվ 16-20<<Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումները համարում եմ անարդյունավետ: Դրանք նման են բոլոր այն քայլերին, որոնք արվել են անցնած երկու տարիների ընթացքում: Երբ երկրի առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցները փոշիացել են որոշների անձնական բարեկեցության կտրուկ բարձրացմանը զուգահեռ>>,-Iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային միջոցառումներին՝ հակիրճ ասաց տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ, ընդգծելով.
-Տնտեսության վիճակը առհասարակ գնահատում եմ վատ, այն ունի շատ տխուր պատկեր: Չեն ստեղծվում պայմաններ, որոնք կխթանեն ներդրումների հոսքին, կնպաստեն տնտեսության ժամանակակից ուղղությունների զարգացմանը, կապահովվեն զբաղվածության բարձր մակարդակ եւ վերջապես թույլ կտան դիմակայել երկրի առջեւ առացած մարտահրավերներին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

