Նոր նշանակումներ` ՀՀ քննչական կոմիտեում
Արխիվ 16-20«Փաստինֆո»-ի տեղեկություններով` կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Քննչական կոմիտեում:
Լոռու մարզային քննչական վարչության պետ է նշանակվել Վահրամ Հովհաննիսյանը, իսկ նախկին պետը` երկարատեւ աշխատանքի փորձառություն ունեցող Աննա Մանթաշյանը` սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Նշենք, որ նա միակ կինն է եղել, որը երկար տարիներ քննչական ստորաբաժանում է ղեկավարել:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ է նշանակվել Հարություն Խեդոյանը, որը նախկինում եղել է Արաբկիրի քննչական բաժնի պետի տեղակալ:

