ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 50․000-ը. Worldometers
Արխիվ 16-20Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Միացյալ Նահանգներում մահացածների թիվը գերազանցել է 50․000-ը: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:
Կորոնավիրուսով վարակման դեպքերի առումով ԱՄՆ-ն դարձյալ առաջատարն է: Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 887 622 մարդ: Ներկա պահին ակտիվ վարակակիր են 751 417 մարդ, որոնցից մոտ 15 հազարի վիճակը ծանր է գնահատվում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում: Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 192 հազար մարդ, վարակվել՝ 2 752 541-ը, ապաքինվել՝ 758 154-ը:

