ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ
Արխիվ 16-20Ամփոփվել են 2020 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները, զեկուցվել է պլանային հիմնական միջոցառումների ընթացքի, դրանց կատարման ժամանակ ի հայտ եկած խնդիրների և գնումների գործընթացին վերաբերող հարցերի մասին:
Գեներալլեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել արձանագրված խնդիրների շտկման, մայիս ամսվա ընթացքում պլանավորված միջոցառումների կատարման, նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ուղղված կանխարգելիչ միջոցառումների խստիվ պահպանման, առաջիկա զորակոչի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև գնումների գործընթացը պատշաճ իրականացնելու վերաբերյալ:

