Արդեն իրենք են խոստովանում՝ Քոչարյանը քաղբանտարկյալ է. Անի Կարապետյան
Արխիվ 16-20«Սփյուռքի նախկին նախարար, ներկայումս Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը երբեք չի փայլել ճարտար մտքով եւ գրագիտությամբ, ինչպես իր տասնյակ թիմակից-կոլեգաները: Այս անգամ, սակայն, Մխիթարն ինքն իրեն գերազանցեց` տալով դարակազմիկ հարցազրույց իշխանական կայքերից մեկին եւ հայտարարելով հետեւյալը. «Որեւէ խորքային հակասություն չի եղել, ըստ էության: Եղել է հայտարարություն, որին եղել է իմ գործընկերոջ կողմից պատասխան-արձագանք, որի նպատակը եղել է հետեւյալը՝ դա քաղաքական պրոցես է, հարգարժան Վեհափառ Տեր, եւ քաղաքական գործիչները պետք է անեն քաղաքական հայտարարություններ», - այս մասին գրում է քաղաքական մեկնաբան ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ մանրամասնում. «Երիտասարդ քայլականն այսպիսով փորձել է բացատրել, թե ինչու էին իրենք ընկերներով քարկոծում Վեհափառին, բայց արդյունքում խոստովանել է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այլ ոչ թե քրեական պրոցես: Սա այն ունիկալ դեպքն է, երբ չափազանց երիտասարդ ու անփորձ «հեղափոխականի» հիմարության դրսեւորումը հանգեցրել է ճշմարտության ի հայտ գալուն: Իշխանության ներկայացուցիչները կարող են հերքել նրա բառերը, կարող են ասել, թե բա` Մխիթարի լեզվից է թռել /այնպես, ինչպես վարչապետն ասաց, թե իր մոտ լեզվի սայթաքում է եղել ՀՀ-ում օրավարձով աշխատողների առկայությունը հերքելը/, կարող են լրիվ հակառակ երգեր երգել եւ գրառումներ անել, կարող են Մխիթարին հռչակել ծախված եւ պիցցայակեր: Մեկ բան պարզ է ` արդեն իրենք էլ չեն դիմանում եւ ենթագիտակցորեն խոստովանում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, եւ որ մարտի 1-ի գործը բացառապես քաղաքական է, այն իր բնույթով վենդետա է ու վրեժխնդրություն»:

