Ցեղասպանության հարցով կրկին պարզ զգացվում է ԼՏՊ-ի ազգադավ շունչը
Արխիվ 16-20Կորոնավիրուսային այս օրերին սպասելի էր, որ գործող իշխանություններն այդ պատրվակով կարգելափակեին ապրիլի 24-ին քաղաքացիների այցը Ծիծառնակաբերդ։ Բնականաբար բացատրելով՝ «Համաճարակ է, ստիպված ենք»։ Սակայն անգամ համաճարակի պայմաններոմ, եթե Ծիծեռնակաբերդ այցելելն էլ է անհնար, ապա իշխանությունները կարող էին բազում տարբեր միջոցառումներ ձեռնարկել՝ մի կողմից՝ Սուրբ նահատակների հիշատակը հարգելու, մյուս կողմից՝ մարդկանց զանգվածային կուտակումներ թույլ չտալու համար։
Ամենապարզ միջոցառումը կարող էր լինել գոնե օրվան պատշաճ կերպով մայրաքաղաքի ձեւավորումն եւ կադրերի տարածումն աշխարհով մեկ՝ մեկնաբանությամբ․ «Անգամ համաճարակը չի խանգարում, որ հիշենք եւ պահանջենք»։ Բայց ոչ, այսօրվա մեր շրջայցը երեւանյան մի շարք հիմնական փողոցներով մեկ բան ցույց տվեց՝ օրվան նվիրված պաստառներ անգամ գործնականում գտնելն անհնար է։ Մինչդեռ նիկոլյան «այո»-ների ու նման քարոզչական պաստառների պակաս ամենեւին էլ չկա, թեեւ դրանք վաղուց էին պարտադրված հանել։ Եվ չմոռանանք, որ Ցեղասպանության 105-ամյակնը է, որի համարժեքը, եթե բառը տեղին է, 100-ամյակն էր։ Թե ինչ էր կատարվում 100-ամյակի օրերին Երեւանում, կարելի է մասամբ հիշեցնել՝ ստորեւ ներկայացված լուսանկարներով։ Իսկ ահա 105-ամյակին մայրաքաղաքի փողոցներում այն տպավերությունն էր, որ կլոուն Հայկոյի կինը նրան թույլ չէր տվել քաղաքում որեւէ բան անել։ Համ էլ, ինչ կա, լավ պատրվակ գոյություն ունի՝ համաճարակ է։
Վերահսկողը պետք է Նիկոլը լիներ։ Սակայն նրա երեւակայութոը հազիվ բավականացրեց ձեւի համար ապրիլի 23-ի գիշերը բնակարանների լույսերը մարելու ու հեռախոսները միացնելու հրահանգ տալը․ հասկանալի է, մարդը հեռախոսից այն կողմ բան չի տեսնում։ Այն դեպքում, երբ դրա փոխարեն 100-ամյակի մոմերով օդապարուկներ բաց թողնելու ակցիան միանշանակ բազմապատիկ ավելի էֆեկտիվ եւ «հիշում եւ պահանջում» ենք տրամաբանության տեսանկյունից հնչեղ կլիներ։ Բայց ոչ, որեւէ մտահաղացում, խելամիտ եւ պահանջատիրական միջոցառում ու նման այլ բան չտեսանք։ Եվ ասել, թե դա պատահական է, միամտություն կլիներ։ Առանց կորոնավիրուսի էլ գործող իշխանություններն ակնհայտորեն Ցեղասպանությանը երկրորդական դիրքեր են մղել, ինչպես ժամանակին վարվեց նրանց քաղաքական կնքահայրը՝ ԼՏՊ-ն։
Ս․Աբրամյան



![]()


