Մարմնապես ոչնչացնելով մեծաթիվ հայերին` անկոտրում դարձրին հայի ոգին ու հայի գենը շարունակողին.Հոգեբան
Արխիվ 16-201915 թվականի Հայոց ցեղասպանությունը հայ ժողովրդի վրա թողել է նաեւ իր հոգեբանական հետեւանքները, արդյոք 105 տարի անց կարողացել ենք հաղթահարել այդ հոգեբանական հետեւանքները Iravunk.com-ը փորձեց հետաքրքրվել հոգեբան Իրինա Ծատուրյանից, ում խոսքով՝ 1915 թվականին իրականացված եղեռնը հզոր ու անկոտրում դարձրեց այն հայերին, որոնց հաջողվեց ողջ մնալ.
-Հայերն իրենց մեջ կրում են այն արհավիրքը, որից փրկվածներն անպարտ են դառնում։ Մարմնապես ոչնչացնելով մեծաթիվ հայերին` անկոտրում դարձրին հայի ոգին ու հայի գենը շարունակողին: Ինչ վերաբերում է հարցին՝ հոգեբանորեն հաղթահարել ենք արդյո ՞ք ցեղասպանության հետեւանքները այսպես կպատասխանեմ՝ կհաղթահարենք, երբ Ցեղասպանությունն ընդունվի թե՛ Թուրքիայի, թե՛ աշխարհի կողմից: Տեսեք, հիմա գերմանացիներն ու լեհերը իրենց հաղորդումներում էլ չեն ցուցադրում մայդանական տեսարաններ, իսկ մենք դեռ շարունակում ենք դրանք ցուցադրել, քանի որ դեռ մեզանից ներողություն չեն խնդրել: Թուրքիան չի ընդունում իր ոճրագործությունները: Իսկ մենք 1917 թվականից հետո մասնակից եղանք նաեւ հայրենական մեծ պատերազմին, որտեղ եւս հայերը տվեցին ամենամեծ զոհերը: Այնուհետ 60-ականներին սկսվեց սով, իսկ տարիներ անց արդեն երկրաշարժ, Արցախյան պատերազմ, կրկին արտագաղթ, ցուրտ ու մութ տարիներ: Տաս տարին մեկ իշխանափոխություններ, իսկ յուրաքանչյուր իշխանափոխություն զուգորդվում էր պրոբլեմների հետ: Բայց այս ամենին նայելով զգում ու տեսնում ենք, որ մեր ազգը տոկուն եղավ եւ դուրս եկավ այդ իրավիճակներից եւ զարմանալիորեն նա կարող էր ավելի վատ վիճակում լիներ, քան կարող էր: Իսկ այս ամենը գալիս է մեր անցյալից, պատմական փորձից:
Հիմա էլ կորոնավիրուսը եկավ, բայց տեսեք մեր ազգն ավելի ադեկվատ է քան մյուսները, ինչո ՞ւ, որովհետեւ մենք արդեն կոփված ենք: Նկատու եք, որ ինչքան էլ ասում են տանից դուրս մի եկեք, բայց մեր ազգը դուրս է գալիս, ըստ էության մտածելով, որ մնացած բաները մեզ չսպանեց, ինչպես կարող է կորոնավիրուսը սպանել:

