Սա հանցագործություն է առանց վաղեմության ժամկետի. Սոլովյովը՝ Հայոց ցեղասպանության մասին
Արխիվ 16-20Ռուս հայտնի լրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցի օրը, հրապարակել է անմոռուկի լուսանկարը՝ որպես այդ ողբերգական իրադարձությունների գլխավոր խորհրդանիշ եւ մակագրել.
«Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 105-րդ տարին է։ Հանցագործություն՝ առանց վաղեմության ժամկետի»,- նկարին կից գրել է Սոլովյովը:

