​​​​​​​«Այդ 5 միսիոներուհիները իրենց մաշկի վրա զգացին Հայոց ցեղասպանությունը»

Արխիվ 16-20

Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային- փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը մեծ էկրաններին բարձրացավ 5 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ողջ հայ ժողովրդի անունից, որպես երախտագիտության տուրք, նվիրված է մեծ հումանիստների հիշատակին: Ֆիլմը փաստագրություն է` կառուցված բացառապես իրական փաստերի վրա, որի հերոսները պատմությանը հայտնի հումանիստ եվրոպացի 5 կանայք են` Քարեն Եփփե (Դանիա), միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա), Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա): Մարդիկ, ովքեր ականատես են եղել Հայոց ցեղասպանության արհավիրքների ու խեղված բազում մարդկային կյանքերի: Հայոց ցեղասպանության այս իրական ականատեսները մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց  ապաստարանների հիմնադիրներն են: Օտար կանանց դրամատիկ հանդիպումն անծանոթ ու խոշտանգված մի ժողովրդի հետ նրանց համար դարձավ ճակատագրական, առավել եւս նորվեգուհի Բոդիլ Բյորնի համար, քանի որ նա հայրենիք վերադարձավ 2-ամյա Ռաֆայել Սաֆարյանի հետ, ով դարձավ նրա միակ ժառանգը:

Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը, ով ֆիլմի հերոսուհիների ճանապարհը գծում է մի նոր քարտեզով` «Փրկության քարտեզ»-ով: «Իրավունքի» բացառիկ զրույցում ՍՎԱՆՏԵ ԼՈՒՆԴԳՐԵՆԸ պատմեց, որ Հայոց ցեղասպանությունն ու հայ ժողովրդի հետ Եղեռնը վերապրած 5 միսիոներուհիների ճակատագիրը սկսել է ուսումնասիրել շատ պատահական. «Իմ նախնական ուսումնասիրության թեման հրեագիտությունն էր, երկու գիրք եմ գրել Հոլոքոստի ողջակեզի մասին: Դրանից հետո իմ հետաքրքրությունները ընդլայնվեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ, հատկապես` ասորիների եւ հայերի: Հոլոքոստի մասին 2 գիրք գրելուց հետո արդեն ինչ-որ բան գիտեի ցեղասպանության մասին: Այդ պատճառով որոշեցի գրել հայ եւ ասորական ցեղասպանությունների մասին, կարող ենք ասել օսմանյան ցեղասպանություն` ընդդեմ քրիստոնյաների: Այդպես սկսեցի ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը»,- պատմեց ցեղասպանագետն ու հավելեց. «Կարծում եմ, նրանք՝այդ 5 միսիոներուհիները, հերոսուհիներ են, բացառիկ անհատականություններ: Ամբողջ կյանքը նվիրեցին այդ գործին ու տասնամյակներ աշխատեցին հայերի հետ` իրենց մաշկի վրա զգալով Ցեղասպանության փորձառությունը: Չէ՞ որ կարող էին վերադառնալ եւ ապրել այն բարգավաճ երկրներում, որտեղից իրենք եկել էին, սակայն բոլորը որոշեցին վերադառնալ հայերի մեջ: Այս անգամ ոչ թե Թուրքիա, այլ Լիբանան, Սիրիա, Հունաստան եւ աշխատել հայերի հետ: Դա նշանակում է, որ իրենց գործին այդ ծայրահեղ նվիրվածությունն ունեին: Իսկապես հիացած եմ այս կանանցով, այդ միսիոներները հերոսներ էին, միգուցե անգամ` սրբուհիներ»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Փրկության քարտեզ» խաղարկային- փաստավավերագրական լիամետրաժ ֆիլմը կարող եք դիտել հետեւյալ հղումով

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի